Ուկրաինական փորձագետները փորձում են բացատրել, թե ինչու փլուզվեց Պոկրովսկի ճակատը (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինական փորձագիտական հանրությունն այս օրերին ակտիվորեն փորձում է բացատրել, թե ինչու փլուզվեց Պոկրովսկի ճակատը:
Մասնավորապես, աւկրաինացի պրոպագանդիստ Բուտուսովը պատմել է 155-րդ «Աննա Կիևի» բրիգադում տեղի ունեցած սկանդալի մանրամասները: Բրիգադը վերապատրաստվել է Ֆրանսիայի կողմից, և որտեղ վերջերս փոխվել է հրամանատարությունը։
Բուտուսովի խոսքով, «Արևմուտք» և ցամաքային զորքերի հրամանատարությունը «որոշել է շոու սարքել»՝ բրիգադը լցնելով բռնի ուժով մոբիլիզացվածներով՝ առանց համապատասխան պատրաստվածության։
«Մի քանի հազար մարդ հավաքագրվել է բրիգադ բառացիորեն փողոցից, այսպես կոչված, «բիզնեսով»: Նրանց համազգեստ են հագցրել ու ասել, որ սա լիարժեք բրիգադ է։
Այնտեղ գրագետ հրամանատար է դրվել, սակայն նրան ժամանակ չի տրվել համախմբված թիմ ստեղծելու համար։ Արդյունքում՝ բրիգադ հարկադրվածների մեջ շատ են եղել զորամասը չարտոնված լքելու դեպքերը»։
Ավելի քան հազար մարդ «ժամանելուց անմիջապես հետո գնացել են տուն»։ «Այս ամենի պատասխանատվությունը դրվել է բրիգադի հրամանատարի վրա, և նա հեռացվել է զբաղեցրած պաշտոնից»,- հավելել է Բուտուսովը։
«Սա մեր ղեկավարների տիպիկ ոճն է, ովքեր պատասխանատու չեն իրենց որոշումների համար, և մարդիկ պարզապես «սպառվող նյութ» են նրանց համար», - ասաց նա։
Բուտուսովի այս պնդումները, իհարկե, խոցելի են: Եթե խոսքը ֆրանսիացիների կողմից պատրաստված բրիգադի մասին էր, ապա ինչո՞ւ այն պետք է համալրեին անպատրաստ նորակոչիկներով, որ նրանք էլ արագորեն դասալքերին: Իրականում, ըստ ռուսական աղբյուրների, հենց այդպես էլ եղել է, այսինքն` ուկրաինական քարոզչամեքենան չի խաբում, այլ պարզապես մեկ դետալ է շրջանցում: «Ուկրաինական պատրաստված բրիգադը շատ արագ ջախջախվեց, եւ հրամանատարությունը, չունենալով որեւէ այլ ռեզերվ, պարզապես ստիպված էր այն արագորեն լցնել անպատրաստ նորակոչիկներով, որոնք էլ նույնքան արագ փախան: Այսինքն, խոսքն այստեղ այն մասին է, որ ուկրաինական կողմը պարզապես չունի պատրաստված ռեզերվային բազա, ստիպված է համալրումներ անել կա´մ անպատրազտ բռնի զորակոչվածների կա´մ` ճակատային այլ հատվածներից ուժեր տեղափոխելու միջոցով` դատարկելով այն մյուս հատվածը»: