Արևմուտքը ստիպված կլինի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ամերիկյան փորձագետ
ՄիջազգայինԱրևմուտքը պետք է վերականգնի Ռուսաստանի հետ հարաբերությունները, որպեսզի հասնի գոնե այն կայունությանը, որը պահպանվում էր Սառը պատերազմի տարիներին, գրում է ամերիկյան Responsible Statecraft ամսագիրը՝ վկայակոչելով Հալլե-Վիտենբերգի համալսարանի արտաքին քաղաքականության գերմանացի փորձագետ Յոհաննես Ուորվիկին։
Նրա կարծիքով, անկախ հակամարտության ելքից, Արևմուտքը ստիպված կլինի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ապահովելու նրանց համակեցությունը «Սառը պատերազմ 2.0»-ում։
Հոդվածի հեղինակը նշում է, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում և՛ քաղաքացիական հասարակությունը, և՛ քաղաքական վերնախավը գնալով ավելի են հակված ուկրաինական հակամարտության և բանակցությունների խաղաղ կարգավորմանը, սակայն Ուկրաինան «շատ հեռու է որևէ արդյունքի հասնելուց, էլ չեմ խոսում հաղթանակի մասին»։
«Այսօր Ուկրաինան ավելի հեռու է ռազմական հաղթանակի նմանվող որևէ բանի հասնելուց, քան երբևէ 2022 թվականի փետրվարից ի վեր։ Հակառակ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակնկալիքների, պատժամիջոցները չփլուզեցին ռուսական տնտեսությունը և չփոխեցին նրա քաղաքականությունը, ինչպես ցանկանում էր Արևմուտքը»,- ասվում է նյութում։