Գիտնականները հայտնաբերել են կապ ալերգիայի ու սթրեսի միջև
ՀասարակությունՃապոնացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ որոշ դեպքերում լուրջ ալերգիկ ռեակցիաները կապված են լինում CRH-ի՝ սթրեսի յուրահատուկ հորմոնի հետ: Հետագա ուսումնասիրությունից հետո այս տեղեկատվությունը կօգնի պարզել, թե ինչպես է մարդու մարմնում ընթանում այն գործընթացը, որի ընթացքում սթրեսի հորմոնը խթանում է մարդու քիթըմպանում ալերգիկ ռեակցիայի սկիզբը մեկնարկող բջիջների բազմացումը:
Ալերգիայի և սթրեսի միջև կապը գրավել է հետազոտության ղեկավար Միկա Յամանակա-Տակաիտիի ուշադրությունն այն բանից հետո, ինչ նրա հիվանդներից շատերն սկսել են գանգատվել, որ իրենց օրգանիզմում ալերգիայի դրսևորումներն ավելի են սրվում նյարդայնանլու դեպքում: Հենց սա էլ ստիպել է գիտնականին մանրամասն ուսումնասիրել այս ֆենոմենը:
Գիտափորձերի ընթացքում մասնագետները սթրեսի հորմոն են ավելացրել քթի պոլիպների արհեստականորեն աճեցված նմուշներին, որից հետո հայտնաբերել են, որ ալերգիկ ռեակցիայի առաջացման համար պատասխանատու բջիջների կտրուկ աճ է գրանցել:
Այնուամենայնիվ, մկների վրա անցկացված փորձերի արդյունքում գիտնականները պարզել են, որ այս ռեակցիան կարելի է չեղարկել, օրինակ՝ անտալարմին նյութի գործածության միջոցվ:
Հետազոտություններն այս ոլորտում դեռ շարունակվելու են, քանի որ քրոնիկ սթրեսի պատճառով ալերգիաների զոհ դարձած մարդկանց թիվն աշխարհում անդադար աճում է, և եթե մարդիկ արդեն սովորել են հաղթահարել սթրեսը, ապա ալերգիաններն առ այսօր դեռ դուրս են բժշկության վերահսկողությունից:
Նյութի աղբյուրը՝ med2.ru