Գիտնականները պարզել են՝ որ տարածված դեղամիջոցն է նվազեցնում պրեէկլամպսիայի զարգացման հավանականությունը
ՀասարակությունՑածր մոլեկուլյար քաշով հեպարինը առանձին կամ ասպիրինի ցածր չափաբաժնի հետ համատեղ կարող է կիրառվել պրեէկլամպսիայի կանխարգելման համար, սակայն հետազոտության արդյունքներն այնուամենայնիվ հակասական են։ Իսպանացի գիտնականներն առկա հետազոտությունների համակարգային վերլուծություն են անցկացրել՝ ներկայացնելով ստացված արդյունքները American Journal of Obstetrics and Gynecology պարբերականում։
Ընդհանուր առմամբ անցկացվել է 15 հետազոտություն, որոնց մասնակցել է ավելի քան 2,7 հազար մարդ։ Բարձր ռիսկային խմբում գտնվող կանանց բուժումը ցածր մոլեկուլյար քաշով հեպարինով կապված է պրեէկլամպսիայի զագացման, վաղաժամ ծննդաբերության ու պերինատալ մահվան հավանականության նվազման հետ։
Ընդ որում՝ վտանգի նվազումն առավել ակնհայտ է լինում, եթե ցածր մոլեկուլյար քաշով հեպարինը նշանակվել էր մինչ հղիության 16-րդ շաբաթը։ Ավելին՝ հետազոտությունը ցույց է տվել, որ միայն ասպիրինի գործածությունը նման ազդեցություն չի ունենում, մինչդեռ ասպիրինի ու հեպարինի համադրությունը ևս նպաստում է պրեէկլամպսիայի վտանգի նվազմանը։