Յուղազրկված սննդակարգը նվազեցնում է տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը
ՀասարակությունՈւորչեսթերի համալսարանի գիտնականները նոր հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ ճարպերի ցածր պարունակությամբ սննդակարգը հանգեցնում է տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոն հորմոնի մակարդակի նվազման։ Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են The Journal of Steroid Biochemistry and Molecular Biology հեղինակավոր գիտական ամսագրում, ցույց է տվել, որ միջինում այս հորմոնի մակարդակը նվազում է 10-15 տոկոսով։
Այս հորմոնի բավարար մակարդակը շատ մեծ նշանակություն ունի տղամարդկանց օրգանիզմի համար և շատ դեպքերում հենց դրանից է կախված տղամարդկանց առողջությունը, մինչդեռ մեծ քանակությամբ ճարպերով հարուստ սննդակարգը հանգեցնում է դրա մակարդակի զգալի նվազման, ինչն էլ բարձրացնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի ու ծերունական թուլամտության զարգացման հավանականությունը։ Բացի այդ, տեստոստերոնն ազդում է նաև տղամարդկանց ֆիզիկական վիճակի և հոգեկան ու սեռական առողջության վրա, ուստի դրա մակարդակի նվազումը հանգեցնում նաև ֆիզիկական վիճակի վատթարացման ու հոգեկան և սեռական խանգարումների զարգացման։
Այնուամենայնիվ գիտնականները նկատել են, որ սկսած 1970-ական թվականներից ամբողջ աշխարհում տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոն հորմոնի մակարդակի նվազման միտում է նկատվում, և մեծ է հավանականությունը, որ այն կապված է ճարպերի ցածր պարունակությամբ սննդակարգի հետ։ Գիտնականները նման եզրահանգման են եկել 6 լայնամասշտաբ հետազոտության մետաանալիզի արդյունքում։ Հետազոտությունների բոլոր մասնակիցները նախ հետևում էին ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգին, որից հետո՝ ճարպերի ցարձր պարունակությամբ։