Վրաստանում խորհրդարանի մոտ անցկացվող ցույցին միացել է Զուրաբիշվիլին, իսկ Ազատության հրապարակում տեղակայված են հատուկջոկատայիններ և ջրցան մեքենա
Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում, որտեղ նախատեսում են միացնել կենտրոնական տոնածառի լույսերը, մեծ թվով ոստիկանական խմբեր են մոբիլիզացվել, գրում է aliq.ge-ն:
Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի փոխանցմամբ` Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է։ Ոստիկանական խմբեր են նաև խորհրդարանի հարակից Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցներում։
Քաղաքացիները հավաքվել են նաև Ազատության հրապարակում, որտեղ տեղակայված են ջրցան մեքենաներ և հատուկջոկատայիններ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Ռուսթավելիի պողոտայում ընթացող ցույցին: Նա դիմել է ցույցի մասնակիցներին:
Զուրաբիշվիլին խոսել է Թբիլիսիի քաղաքապետարանի որոշման մասին, ըստ որի՝ այսօր նախատեսված տոնածառի լույսերի միացման արարողությունը հետաձգվել է։
«Տոնածառի լուսերի միացման արարողույունն այսօր երեկոյա չի լինելու։ Դուք, բոլորդ միասին խաղաղ եղեք, միասին եղեք, իսկ ես ձեզ հետ եմ, որովհետև մենք այստեղ որևէ սադրանք թույլ չենք տա։ Ես ձեզ հետ եմ, դուք իմ սրտում եք», — դիմել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլիին ի պատասխան հնչել են բացականչություններ՝ «շնորհակալություն», «կեցցե՛ Վրաստանի նախագահը»։
Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում մեծ թվով ոստիկանական խմբեր են մոբիլիզացվել։ Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է։ Ոստիկանական խմբեր են նաև խորհրդարանի հարակից Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցներում։ Ազատության հրապարակում տեղակայված են ջրցան մեքենաներ և հատուկջոկատայիններ։