Սա հերթական ազգային գաղափարի խեղաթյուրումն է, որը ֆինանսավորվում եւ կառավարվում է դրսից. ՀԱՊ կուսակցություն
ՆերքաղաքականՀամահայկական ազգային պետականություն կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
Քիչ առաջ համացանցում կարդացինք մի նյութ, որն, ուղղակի, զարմանք առաջացրեց: Խոսվում է նրա մասին, որ ինչ-որ նեոնացիստական խմբակ, ովքեր, ի դեպ, ժամանել են ԱՄՆ-ից, այսինքն՝ իբր ամենա «դեմոկրատական» երկրից, Հայաստանում փորձում են ինչ-որ հասարակա-քաղաքական քայլեր իրականացնել:
Հետաքրքիր է այն, որ այդ տեսակի խմբակներն ազատ կարողանում են գործել Հայաստանում եւ չկա որեւէ դատապարտող հայտարարություն որեւէ իշխանական, կամ այլ սուտի «ժողովրդավարության բաստիոն» գոռացող արեւմտամետ քաղաքական կամ հասարակական կառույցի կողմից, հաշվի առնելով, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 380.000 հայ է զոհվել, կռվելով ընդդեմ ֆաշիզմի, բայց այ արի ու տես, որ Արցախում կռված, ազգային իրական ուժերին եւ մեր տղաներին հալածում ու հետապնդում են առաջին դեմքի հրահանգով:
Սա հերթական երկակի ստանդարտներն են, որոնք կիրառվում են մեր երկրում այդ նույն արեւմտյան գրանտակերների կողմից, ովքեր այսօր բռնազավթել են ՀՀ իշխանությունը եւ պետությունը վերածել են ինչ-որ մի ավտորիտար ռեժիմի, որը բառիս եւ բուն իմաստով գործում է ընդդեմ հայ ժողովրդի եւ պետության շահերի: Բոլոր այս քայլերը, որոնք կիրառվում են որոշ արեւմտյան երկրների կողմից, իրականացվում են մեր երկրի ներսում, իրենց ազդեցությունը ապահովելու համար եւ այդ քայլերը մենք տեսել են այլ երկրներում, ինչպիսին են Ուկրաինան եւ Վրաստանը: Սա հերթական ազգային գաղափարի խեղաթյուրումն է, որը ֆինանսավորվում եւ կառավարվում է դրսից ու կարելի է ենթադրել, որ գործում են որոշ արեւմտյան երկրների գաղտնի ծառայությունների կողմից:
Հայաստանը չի վերածվելու Ուկրաինայի, կամ Սիրիայի եւ՝ այո՛, ազգայինը հաղթելու է: Բավական է մեզ ծախեն եւ պառակտեն, մեր մեջ տարածելով օտար գաղափարախոսություններ եւ օտար արժեհամակարգ: Ժամանակն է սթափվել, ուշքի գալ եւ մեր ձեռքը վերցնել մեր ճակատագիրը, որովհետեւ մենք՝ հայերս ենք տերը մեր երկրի: