Ուժեղ քամին Արագածոտնում 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել ու շպրտել
Այսօր՝ դեկեմբերի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի լեգենդար Արագած գյուղում։
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին և այսօր ուժեղ քամու հետևանքով գյուղում ավերածություններ են տեղի ունեցել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ կոտրվել են 100-ից ավելի տների տանիքներ, արմատախիլ է արվել 100-ից ավելի հսկայական ծառեր, մի քանի էլեկտրասյուներ, գազախողովակներ են կտորվել, դրանց վրա տեղադրված հաշվիչներ, կարելի է ասել ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տանիքը, որի թիթեղները քամին շպրտել է մի քանի 100 մետր։ Քամին շպրտել է նաև ՀՀ Կառավարության կողմից գյուղում կառուցվող նոր մանկապարտեզի համար բերված թիթեղները, որոնց մեծ մասը վնասված վարչական շրջանի ղեկավար Լուկաշ Խաչատրյանը գյուղացիների հետ հայտնաբերել են մանկարպարտեզից մի քանի 100 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում
Այս պահին Ապարանի քաղաքապետը և վարչական շրջանի ղեկավարը շարունակում են շրջայցը տուն առ տուն, մոտ 40-ից ավելի տներ արդեն այցելել են և գույքագրում են կատարում, որպեսզի պարզեն ամբողջական ինչ չափի նյութական վնաս է պատճառվել գյուղացիներին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։