Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը
ԱռողջապահականԿյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական, ուսուցիչ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«85-ամյա պրոֆեսորը կյանքի 64 տարին նվիրել էր մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին:
Նա ԵՊԲՀ 1960 թվականի շրջանավարտ է։ ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ղեկավարել է 2002-2014 թվականը, միաժամանակ եղել կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը:
Երկար տարիներ հմուտ մասնագետը եղել է ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանը:
Ղեկավարել է գիտական աշխատանքներ, միաժամանակ կատարել հազարավոր վիրահատություններ:
Բժշկագիտության նահապետը ԳԱԱ թղթակից անդամ է, բժշկագիտության նվիրյալ, որը մեր երկրում ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում անուրանալի ավանդ ուներ»,- գրել է Արմեն Մուրադյանը։