Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի․ Էրդողան
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հանդիպմանը հայտարարել է, որ թուրքական պետությունը հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, այս մասին հայտնում է TRT Haber-ը։
«Թուրքիան ի սկզբանե հանդես է եկել Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և միասնական կառուցվածքի պահպանման օգտին, և որ միջազգային հանրությունը պետք է համագործակցի Սիրիայի վերածննդի և վերականգնման գործում»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նա նաև նշել է, որ իր երկիրը միջոցներ կձեռնարկի Սիրիայում ազգային անվտանգության պահպանմանը՝ ընդդիմության կողմից հարուցվող վտանգի, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության սպառնալիքների դեպքում։
Ավելին, Էրդողանն ընդգծել է, որ թուրքական պետությունը շահագրգռված է բոլոր ոլորտներում թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը։