Խնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The Conversation Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.Ալիև Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА Новости Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ) Անանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելուն Մարմելադը մաքրում է օրգանիզմը ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ Նախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info «Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասին

Պատկան մարմինները սրան ուշադրություն պետք է դարձնեն ու շատ խիստ. Գրիգոր Բալասանյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ հայ նացիստական «Հոսանք» ​​կազմակերպությունը դեկտեմբերի 18-ին պատրաստվում է իր առաջին համաժողովն անցկացնել «Էլիտ-պլազա բիզնես կենտրոն»-ում: Հիշեցնենք, որ խոսքն ԱՄՆ քաղաքացի Հայկ Նազարյանի առաջնորդած «Հոսանք»-ի մասին է, որը հանրությանը հայտնի դարձավ 2024-ի հունվարի 1-ին, երբ Երեւանի կենտրոնում երթ անցկացրեցին՝ ֆաշիստական սվաստիկայով, դրոշներով, հիտլերյան ժեստերով, ապա Գարեգին Նժդեհի արձանի մոտ զուգահեռներ տարան հերոսի եւ ուկրաինացի նացիստական դահիճ Ստեփան Բանդերայի միջեւ (ընդգծենք, որ Նժդեհն ու Բանդերան ընդամենը մեկ ընդհանրություն ունեն՝ ծնվել են նույն օրը՝ հունվարի 1-ին): Ընդ որում՝ այս ամենն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա տեղի է ունենում իրավապահ մարմինների ու իշխանության՝ լուռ համաձայնությամբ: Այս մասին զրուցել ենք ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակ հայ ազգի շարքերում հանկարծ հայտնվում է ֆաշիստական կազմակերպություն հերիք չէ, մի հատ էլ վերջիններս պատրաստվում են համաժողով անցկացնել:

— Իհարկե, մտահոգիչ է եւ զարմանալի, որ հենց այս պահին է այդ կազմակերպությունը այսպես հանկարծ գլուխ բարձրացնում: Հայաստանի այս ծանր վիճակում մեզ միայն այդ ուղղությունն էր պակասում, ինչպես ասում են՝ «լիարժեք կյանքով» ապրելու համար: Իսկ եթե ավելի լուրջ մոտենանք հարցին, ապա, իսկապես, պետք է նշենք, որ խնդիր կա, որովհետեւ այն, ինչ կատարվում է այսօր Ուկրաինայում, համենայն դեպս, հրապարակայնորեն ներկայացվում է «դենացիֆիկացիա», այսինքն՝ ֆաշիզմի դեմ պայքար: Եվ ահա այս պահին Հայաստանում, որի ժողովուրդը 600 հազար մասնակից է տվել Երկրորդ համաշխարհային եւ Մեծ Հայրենական պատերազմին, որից շուրջ կեսը հետ չի վերադարձել, այդքան զոհերի գնով կերտած հաղթանակից հետո՝ հայ ժողովրդի երկրի մայրաքաղաքում ֆաշիստական կազմակերպությունը միջոցառում է իրականացնում: Սա վտանգավոր է ե՛ւ երկրի իմիջի, ե՛ւ նաեւ Հայաստանի անվտանգության հետ կապված: Կարծում եմ՝ պատկան մարմինները սրան ուշադրություն պետք է դարձնեն ու շատ խիստ:

— Երբ հունվարի 1-ին այս կազմակերպությունը երթ ու ակցիա իրականացրեց Երեւանի կենտրոնում, տեղի ունեցածը դատապարտեցին մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր, նույնիսկ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, ու ընդհանրապես՝ հանրային լայն արձագանքի շնորհիվ՝ թվում էր, թե հայ իրավապահները դասեր կքաղեն կատարվածից, մինչդեռ պարզվում է, որ՝ ոչ: Փաստորեն, 3 տարի է այս կազմակերպությունը գործում է, եւ իրավապահները չեն միջամտում, քաղաքական ուժերը հետեւողականություն չեն դրսեւորում:

— Այսօր խորհրդարանական ընդդիմության մաս են կազմում երկու կուսակցություն, որոնք, ամեն դեպքում, ներկայացվում են, որպես ազգային կուսակցություններ, խոսքը Հայ Հեղափոխական Դաշնակցության  եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության մասին է: Բայց զարմանալիորեն խորհրդարանական ընդդիմությունը ոչ մի ձայն դեռ չի հանում, ինչպես եւ իշխանությունը: Ավելին՝ օրերս ՀՀ փոխարտգործնախարարի մասնակցությամբ ինչ-որ միջոցառման ժամանակ, ըստ մամուլում գրված տեղեկատվության, Նժդեհի հետ կապված որակումներ էր հայտնել՝ համեմատելով ֆաշիստների հետ: Ինքս չեմ լսել, բայց մամուլում ասվածի մոտավոր կոնտեքստն այդպիսին էր: Այսինքն՝ այդքանից հետո՝ Հայաստանում նախատեսվում է իրականացնել հավաք, որը կազմակերպում է հենց ֆաշիստական կազմակերպություն: Սա մի փոքր  տարակուսանք է առաջացնում:

Գուցե այս խառնաշփոթի պատճառն այն է, որ իրե՞նք էլ չեն գիտակցում, թե ո՞րն է ազգայինի ու ֆաշիստականի ջրբաժանը:

— Մի բան ակնհայտ է եւ դա նոր չէ, այլ ունի հարյումամյակների պատմություն: Ազգային կուսակցություններն՝ այո՛, պետք են, եւ ազգայինի վրա պետք է պետությունն իր զարգացումն ամրացնի եւ հիմվի դրա վրա: Իսկ ազգայնականությունը վտանգ է ներկայացնում ցանկացած պետության, այդ թվում նաեւ Հայաստանի համար: 98 տոկոս միատարր բնակչություն ունեցող Հայաստանում նոնսենս է ազգայնականությունը: Սովորաբար ֆաշիստական եւ ազգայնական աջ ծայրահեղական խմբավորումներ, կուսակցություններ ստեղծվում են բազմաազգ պետություններում, ռուսերեն ասած՝ տիտուլային ազգին պաշտպանելու համար: Բայց Հայաստանում տիտուլային ազգը հայ ժողովուրդն է, որը կազմում է բնակչության 99 տոկոսն, այսինքն՝ մենք ումի՞ց ենք  պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի՞ց:  Սա կարծում եմ՝ արտաքին քաղաքական  սադրանքի է նման, ովքեր կազմակերպում են  եւ ովքեր ֆինանսավորում են այս ամենը: Հետեւապես, սրան պետք է խստիվ գնահատական տրվի՝ ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության կողմից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Խնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». ԶուրաբիշվիլիԱղբահանության վճարը կհաշվարկվի ոչ թե անձերի քանակով, այլ քմ-երով. փոխքաղաքապետՊուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. ՊեսկովՆախագահները ճիշտ արեցին՝ հրաժարվեցին Նիկոլի հետ բանավեճի հրավերից, պատրաստ եմ, թող լայաղ անի, գա․ Աշոտյան (տեսանյութ)Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազիԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՈւկրաինայում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտարարել է՝ Զելենսկին փորձում է կաշառել Սլովակիայի վարչապետինՎայր եմ դնում ավագանու մանդատս. Գրիգոր ՀարությունյանՏիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է. փաստաբանՀՖՖ-ն միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին․ փաստաբանՌուսաստանում հայտնել են՝ երբ են ստուգելու միգրանտ երեխաների ռուսաց լեզվի իմացությունըԱզգային դաշտում պայքարած տղերքին բանտարկում են, ֆաշիստական կազմակերպություններին՝ աջակցում ու ֆինանսավորում. ՍումբուլյանՀին ավտոբուսներին կփոխարինեն 2 անգամ ավելի տեղատարողությամբ «Ժոնգ տոնգ»-ները․ ԳալջյանՆիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ ԴեմոյանԵթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը՝ նախկին նախագահներինՌԴ նախագահը կմասնակցի Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին78-ամյա Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել էԱլբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծինԷրդողանը կայցելի Սիրիա մեծ պատվիրակությամբ. HürriyetՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԹրամփը քննադատել է Բայդենին․ CNNՄիջերկրական ծովում ռուսական նավ է խորտակվել. կան անհետ կորածներԱյսօր և վաղը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top