Նախագահ Ռաիսին սպանվել է Ալիևի ռեժիմի օգնությամբ. Իրանի պատգամավոր (Տեսանյութ)
ՄիջազգայինԻրանական Հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է.
«Խորհրդարանի պատգամավորը պաշտոնապես հայտարարեց նահատակ Ռաիսիի դեմ ահաբեկչության մասին։
Թեհրանի պատգամավոր Քամրան Ղազանֆարին իր ելույթում նշում է.
«Նախագահ Ռաիսին սպանվել է Ալիևի ռեժիմի օգնությամբ, սակայն ոմանք կարծում են, որ տեղին չէ այդ մասին հայտարարելը։ Նրա մահը վերագրվում է ամպի... Դե ինչ` խելացի ու խիտ ամպ»։
Նշենք, որ անվտանգության և զինվորական պաշտոնյաները պաշտոնական հայտարարության մեջ որպես Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հիմնական պատճառ նշել են եղանակային անբարենպաստ պայմանները և կտրականապես մերժել են ահաբեկչության ցանկացած հնարավորություն»։
Հատաքրքիր է, թե ինչո՞ւ է Ռաիսիի մահվան թեման հենց այս պահին նորից բերվում օրակարգ, ընդ որում, Հեղափոխության պահապանների կորպուսի ուղղությունից: