Սուպերհամակարգիչն ուշագրավ կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի հաղթողի վերաբերյալ
ՍպորտGive Me Sport-ի մասնագետները սուպերհամակարգիչ են գործարկել՝ հաշվարկելու Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում թիմերի հաղթելու հնարավորությունները:
Անգլիական «Լիվերպուլն» գավաթը նվաճելու ամենամեծ հնարավորություններն ունի, շանսերը գնահատվել է` 21%: Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալն» է (18%)։ Լավագույն եռյակը եզրափակում է Միլանի «Ինտերը» (12%)։
Հաջորդում են կատալոնական «Բարսելոնան» (8%), գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» (7%), Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Լևերկուզենի «Բայերը», Մյունխենի «Բավարիան» (6%), Բերգամոյի «Ատալանտան» (4%) և Թուրինի «Յուվենտուսը» (3%):