Ծանրամարտի ԱԱ. Արա Աղանյանը 0 ստացավ
ՍպորտԲահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկավ 2023թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արա Աղանյանը (102 կգ):
Պոկում վարժությունում Եվրոպայի փոխչեմպիոնը 170 կգ արդյունք ցույց տվեց։ Այս վարժությունում պայքարն ավարտելով 11-րդ տեղում։ Հրում վարժությունում նա երեք փորձով չկարողացավ բարձրացնել 205 կգ եւ զրո ստացավ։
Հիշեցնենք, որ նախորդ օրերին Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, փոխչեմպիոն ու կրկնակի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) ևս 0 էին ստացել հրում վարժությունում: