Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մի քանի ամսից. ռուս-ուկրաինական հարցով Թրամփի ապագա դեսպանորդ
ՄիջազգայինՈւկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մի քանի ամսից, Fox հեռուստաալիքի եթերում ասել է ռուս-ուկրաինական հարցով Թրամփի ապագա դեսպանորդ Քիթ Քելոգը։
«Երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային և Ռուսաստանին, ես իսկապես հավատում եմ, որ այն կլուծվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Քանի որ միակ մարդը, ով կարող է դա անել, նախագահ Դոնալդ Թրամփն է, և նա կանի դա: Նրանք հոգնել են այնտեղ իրար սպանելուց»,- ասել է Թրամփի խորհրդականը։
Հեռուստահաղորդավարի այն հարցին, թե Թրամփը կարո՞ղ է Պուտինին և Զելենսկին հրավիրել Վաշինգտոն և նրանց համար բանակցություններ կազմակերպել անմիջապես ԱՄՆ-ում, Քելլոգը դրական է պատասխանել դրականորեն: