Ուկրաինայում շուտով կվերջանան զինվորները. պատերազմը, հավանաբար, կավարտվի 2025-ին` բանակցությունների միջոցով. New York Times
ՄիջազգայինՈւկրաինայում շուտով կվերջանան զինվորները. պատերազմը, հավանաբար, կավարտվի 2025-ին` բանակցությունների միջոցով: Նման կարծիք է հայտնել New York Times-ը:
Ըստ աղբյուրի, պատերազմի ավարտը տեղի կունենա անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքից, քանի որ «ե՛ւ Ուկրաինան, ե՛ւ Ռուսաստանը զորքերի պակաս են զգում», սակայն Թրամփի հաղթանակը «կարագացնի այս խաղաղ բանակցությունները»։
«Սա վատ նորություն է Ուկրաինայի համար: Ռուսական զորքերը առաջ են շարժվում դեպի արևելք: Ուկրաինան դեռ զենք ունի, բայց նրա զորքերը ցրված են: Հետախուզական գործակալությունները կարծում են, որ շուտով զինվորները կսպառվեն: Հանրապետականները չեն ցանկանում հաստատել Ուկրաինային լրացուցիչ օգնությունը, և Կիևը գիտի. որ առանց «օգնության զգալի աճի պայքարը շուտով կավարտվի»:
Ուկրաինայի համար առանցքային խնդիրը կլինի ոչ թե տարածքների, այլ ապագայի անվտանգության երաշխիքները։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցությունը «դիտարկված չէ»: Թրամփը կարող է ցանկանալ ընկալվել որպես Պուտինից զիջում փնտրող: Եվ նա կհամոզի Պուտինին, օրինակ, թույլ տալ Ուկրաինային որոշակի տնտեսական ինտեգրում Եվրոպայի հետ։