Մխիթարյանը և Բարսեղյանը` «ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգի հավակնորդներ
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթի տարբեր անվանակարգերում առաջադրած խաղացողներին:
«Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգում ՀՖՖ-ն առաջադրել է Հենրիխ Մխիթարյանին և Տիգրան Բարսեղյանին՝ որպես մարզիկների, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանի Հանրապետությունը առավել ճանաչելի են դարձնում և նպաստում Հայաստանի Հանրապետության հանրահռչակմանը: Վարազդատ Հարոյանին, Էդուարդ Սպերցյանին, Լուկաս Սելարայանին և Օգնյեն Չանչարևիչին ՀՖՖ-ն առաջադրել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում՝ որպես մարզիկների, որոնք առավել համակրանք են վայելում հանրության մեջ իրենց մարզական գործունեության համար: