Վրացական «Ժողովրդի ուժ» քաղաքական խմբավորումը լքում է խորհրդարանը. NewsGeorgia
«Ժողովրդի ուժ» քաղաքական խումբը, որը հայտնի է իր կոշտ հակաարևմտյան հռետորաբանությամբ, լքում է խորհրդարանական մեծամասնությունը՝ նպաստելու Վրաստանում «առողջ ընդդիմության» ձևավորմանը։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ պատգամավոր Գուրամ Մաչարաշվիլին, փոխանցում է NewsGergia-ն։
«Ցավոք սրտի, բոլոր խնդիրների հետ մեկտեղ, երկրի գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ գործնականում չկա ընդդիմություն, չկա առողջ ուժ, որը պետք է ընդդիմության դերը ստանձնի։ Բանավճիի, քննադատի երկրի իշխանություններին՝ նպաստելով երկրի զարգացմանը», ասել է Մաչարաշվիլին։
Նա քաղաքական գործիչներին, որոնք ներկայումս ներկայացնում են «Վրացական երազանքի» ընդդիմությունը, անվանել է «արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող արմատականներ»։