Ռուսների այսօրվա մասշտաբային հրթիռային հարձակումը Ուկրաինային գրեթե զրկել է էներգետիկայից
ՄիջազգայինՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ Ուկրաինայի ինը ատոմակային բլոկներից հինգը կրճատել են արտադրությունը:
Ի՞նչ է սա նշանակում։ Այսօր ռուսները մասշտաբային հարված հասցրեցին ուկրաինայի էներգետիկ համակարգին եւ այլ օբյեկտների: Հարձակումը մինչ այս տեղի ունեցածներից ամենախոշորներից էր:
Փաստը, որ ուկրաինական ատորակայաններն էապես նվազեցնում են էներգիայի գեներացիան, կեն բայ է նմանակում: Հրթիռային հարձակման ժամանակ խոցվել են էներգետիկ ենթակայաններն եւ այն ծավալով, որ ուղղակի ատոմակայանի էներգիան բաշխելու համար մնացած ենթակայանները չեն բավարարում: Այսինքն, հարկադրված են նվազեցնել ատոմակայանների արտադրողականությունը, չնայած այն բանին, որ ուկրաինական կողմի պաշտոնական տվյալներով երկրի կեսը հոսանքազիկված է: Խոսքը հզոր ենթակայանների մասին է, որոնք, եթե միայն հնարավոր լինի վերականգնել, դա ամիսներ եւ հսկայական ծախսեր կպահանջի:
Այսպիսով, նախ` ՄԱԳԱՏԷ-ն անուղղակիորեն հաստատում է ռուսական հրթիռային հարվածների հաջողությունը։ Երկրորդը. եւս մեկ նման հարված, եւ Ուկրաինան վերջնականապես կզրկվի էլեկտրականությունից` ստիպված լինելով լրիվ անջատել ատեմակայանները: