Ազգային անվտանգության վտանգի դեպքում Թուրքիան Սիրիայում ընդդիմության դեմ գործողություններ կձեռնարկի. Էրդողան
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը միջոցներ կձեռնարկի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար՝ Սիրիայում ընդդիմության, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության և Սիրիայում նրա հետ կապված զինյալների սպառնալիքի դեպքում: Ըստ թուրք առաջնորդի վարչակազմի, այս մասին նա ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, երբ վերջինս ժամանել է Անկարա։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան, հանուն իր ազգային անվտանգության, քայլեր կձեռնարկի բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ, հատկապես Քրդական բանվորական կուսակցության(PKK) [և դրա հետ կապված սիրիական աշխարհազորայինների] և ԻՊ-ի դեմ, որոնք գործում են Սիրիայում և սպառնալիքի աղբյուր են Թուրքիայի համար։ Նա ասել է, որ որպես ՆԱՏՕ-ի երկիր՝ Թուրքիան կխոչընդոտի PKK-ի և նրա մասնաճյուղերի՝ Սիրիայում ստեղծված իրավիճակից օգտվելու փորձերին։ Այն կօգտագործի բոլոր հնարավորությունները և ԴԱԻՇ-ի դեմ պայքարում երբեք թուլություն թույլ չի տա»,- ասվում է վարչակազմի հայտարարության մեջ։
Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան ի սկզբանե հավատարիմ է եղել Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և միասնական կառուցվածքի պահպանմանը, և որ միջազգային հանրությունը պետք է համագործակցի Սիրիայի վերածննդի և վերակառուցման հարցերում»։ Նա նաև նշել է, որ Թուրքիան «կշարունակի ջանքերը՝ զարգացնելու թուրք-ամերիկյան հարաբերությունները բոլոր ոլորտներում»։