Կուրախովկայից հարավ ուկրաինական ուժերը շրջապատված են (Քարտեզ)
ՄիջազգայինԿուրախովկայի ուղղությամբ` թեեւ ուկրաինական պաշտոնական ռեսուրսները խոսում են Ուսպենովկային հատվածում ուկրաինական ուժերի` «պարկի մեջ» գտնվելու մասին (https://iravunk.com/?p=300166&l=am), սակայն իրականում պատկերը շատ ավելի վատ է:
Նշված հատվածում, երեկվա մարտերի արդյունքում ուկրաինական ուժերը գիշերվա մոտ հայտնվել են ֆիզիկապես շրջապատված վիճակում: Այստեղ գործում են Ուկրաինայի զինված ուժերի էլիտար 79-րդ բրիգադը, որի բավականին մեծ ուժեր, որոնց հրամանատարությունը երկար օրեր չէր համարձակվում հետ քաշել, այժմ շրջապատված են։
«Ավելին, այստեղ շատ դժվար է ապաշրջափակման գործողություններ իրականացնել, քանի որ Ուսպենիվկայի տարածքը, որտեղից կարելի է դա անել, երեկ երեկոյան արդեն օպերատիվ շրջափակման մեջ էր։ Սա նշանակում է, որ այսօր կամ վաղը նա կարող է հայտնվել Աննովկայում ուկրաինական զինված ուժերի կայազորի վիճակում»,- հայտնում է ռուսական աղբյուրը։
Ուկրաինական ուժերի վիճակն օրհասական է նաեւ բուն Կուրախովոյում (քաղաքի հիմնական մասն արդեն ռուսների ձեռքին է), ինչպես նաեւ ողջ ճակատային գծում: Այսինքն, շրջանում օպերատիվ իրավիճակը շրջապատված ուժերին օգնելու որեւէ հնարավորություն չի տալիս: