Ռուսաստանն ու Հնդկաստանը ստորագրել են ռեկորդային ծավալով նավթի մատակարարման 10 տարվա պայմանագիր
ՄիջազգայինՌուսաստանն ու Հնդկաստանը 10 տարվա ընթացքում նավթի ռեկորդային ծավալներով մատակարարումների համաձայնագիր են ստորագրել, գրում է Reuters-ը։
«Ռոսնեֆտը» պարտավորվել է հնդկական մասնավոր նավթավերամշակող Reliance ընկերությանը մատակարարել օրական մոտ կես միլիոն բարել հում նավթ, որը նավթի համաշխարհային վաճառքի 0,5 տոկոսն է:
Այսօրվա գներով դա Ռուսաստանին տարեկան կբերի մոտ 13 մլրդ դոլար։ Գները կվերանայվեն տարեկան:
Հնդկաստանը դարձավ ռուսական հում նավթի խոշորագույն ներկրողը այն բանից հետո, երբ ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ ուկրաինական պատերազմի պատճառով:
Նման մասշտաբի մատակարարումների համար կողմերի համար էլ ավելի է կարեւորվում «Հյուսիս-Հարավ» միջանցքը: