«Կուրախովսի հատվածում` «Ուսպենովկայի պարկում» ուկրաինայի ուժերի վիճակը կրիտիկական է: Թշնամին ամրացել է Ուսպենովկայում, եւ դեպի հարավ-արևելք ընկած գյուղերի հետ կապի ուղիները թշնամու սահմանափակված են անօդաչու թռչող սարքերի և հրետանու կրակային հսկողությամբ»,- ասում է ուկրաինական ռազմական փորձագետ Ստանիսլավ Բունյատովը։
Ստեղծված իրավիճակի մասին նոր նյութում գրում է նաեւ ուկրաինական ԳՇ-ի համար աշխատող DeepState ռազմա-վերլուծական ռեսուրսը։
«Այնտեղից վերջին հաղորդագրությունները այնքան էլ հուսադրող չեն, և իրավիճակը գնալով վատթարանում է։ Արժե առանձնացնել «պարկի» մի քանի առանցքային վայրեր՝ Ելիզավետովկա-Ռոմանովկա-Վեսելի Գայ-Աննովկա, որը գտնվում է անմիջապես դրա մեջ, և որտեղ ռուսները փորձում են ճեղքել առանց կանգ առնելու, բառացիորեն բոլոր կողմերից: Եվ նաև Տրուդովոյե-Ուսպենովկա-Դալնեին, որոնք խաղում են այս «պայուսակը» պահելու հիմնական դերը: Հենց Դալնիից ու Տրուդովոյից ռուսները շարժվել են Ուսպենովկա, որտեղ փակվում է «պայուսակը։
Ռուսական զորքերը տեղակայվել են Ուսպենովկայում և ակտիվորեն փորձում են գրոհել այն` գյուղի ամբողջական գրավման համար։ Հետևակի թիվը միայն աճում է։ Նաև, մեզ հայտնի տեղեկությունների համաձայն, ռուսները հնարավորություն ունեն հարձակումր իրականացնել Ուսպենովկայի և Գանովկայի միջև, որոնք փաստացի կտրված են Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների խմբերի կողմից «պարկում»:
Դժվար է հասկանալ «Ուսպենովսկու պարկի» բովանդակության իմաստը, երբ ռուսները շարունակում են աստիճանաբար գրավել Կուրախովոն։ Ստեղծված իրավիճակը Դոնեցկի զինված ուժերի զորքերի խմբավորման հրամանատարության անգործության կամ ոչ ամբողջությամբ հստակ գործունեության արդյունք է։ Ռուսական բանակն ավելի ու ավելի շատ տարածքներ է գրավում ուղիղ Ուսպենովկայում՝ սպառնալով ֆիզիկապես փակել օղակը և լքել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները Գանովկայում, Ուսպենովկայում, Տրուդովոյում, Վեսելայա Ռոշչայում և Ռոմանովկայում»։
Իրականում վիճակը շատ ավելի վատ է, քան ներկայացնում են ուկրաինական ռեսուրսները: Եթե անգամ ուկրաինական ուժերը կարողանան դուրս գալ «Ուսպենովկայի պարկից», մեկ է, նրանք մնում են «Կուրախովոյի մեծ պարկի» մեւջ: Ռուսական ուժերն արդեն ֆիզիկապես վերահսկում են Կուրախովոյի գոտուց Վոլչե գետի հյուսիսային հատվածով անցնող հիմնական մայրուղին` դրա երկայնքով արագորեն շարժվելով դեպի արեւմուտք: Գետի հարավով անցնող մայրուղին այս պահին ռուսների կրակային հսկողության տակ է, նաեւ ռուսական ուժերը մի քանի հատվածներով շարջվում են այդ ուղղությամբ` ճանապարհը նաեւ ֆիզիկապես փակելու համար (ստորեւ քարտեզում): Արդեն իսկ ողջ Կուրախովոյի ճակատը մի մեծ «կաթսայի» մոջ է, իսկ «Ուսպենովկայի պարկը» ընդամենը դրա փոքր դետալներից է: