Սլովակիայի վարչապետ. Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը
ՄիջազգայինՈւկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը հակամարտության ավարտից հետո, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն բրազիլական Folha de S.Paulo թերթին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ Ուկրաինան կկորցնի իր տարածքների մեկ երրորդը և կառաջարկվեն անվտանգության երաշխիքներ, օրինակ՝ օտարերկրյա զորքերի առկայությունը։ <…> Կայունության առումով Ուկրաինայի համար հետեւանքները չափազանց ծանր կլինեն»,- ասել է վարչապետը։
Նա հավելեց, որ եթե այսպես լինի «Ուկրաինայի երջանկությունը, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը», չի լինի, եւ ուկրաինացիներն ի վերջո իրենց «դավաճանված» կհամարեն։
Քաղաքական գործչի խոսքով, եթե իրերին իրատեսորեն նայես, Ռուսաստանը երբեք չի լքի Ղրիմը, ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն։ Նա հավելել է, որ միջազգային հանրությունը երբեք չի ճանաչի այդ տարածքները որպես Ռուսաստանի մաս, այլ հաշվի կառնի, որ Ռուսաստանը վերահսկում է դրանք։
Ֆիկոն նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ ընդգծելով, որ դրա լուծման միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։
Սլովակիայի վարչապետը բազմիցս դեմ է արտահայտվել Ուկրաինային զենք մատակարարելուն և նրա՝ ՆԱՏՕ մտնելուն։ Մայիսին քաղաքական գործչի դեմ մահափորձ է տեղի ունեցել, որից հետո նա կարողացել է լիարժեք աշխատանքի վերադառնալ միայն հուլիսին։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակվողը քաղաքական դրդապատճառներով է հանդես եկել և դեմ է եղել Կիևին զենքի մատակարարումների դադարեցմանը։