Իրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների
ՆերքաղաքականԿառավարությունը դեկտեմբերի 12-ին ընդունեց որոշում, ըստ որի՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Հաշվի առնելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 20-ին, իսկ ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, ապա, ամենայն հավանականությամբ, Գյումրու ավագանու ընտրությունները կնշանակվեն մարտի 30-ին:
Ըստ էության, ՏԻՄ օրենքով հնարավոր էր գտնել մի քիչ ավելի երկար ժամանակ ձգելու միջոց արտահերթ ընտրությունների համար, երբ կա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ ի դեմս անկուսակցական, «Լուսավոր Հայաստան»-ից ժամանակին ընտրված նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանի, իսկ ավագունուն քվորում ապահովելու համար իշխանությունը հաստատ ձեւ կգտներ: Բայց ինչո՞ւ Փաշինյանը որոշեց, այդուհանդերձ, գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով` քաղաքական կուլիսներում երկու կարեւոր հանգամանք են առաջ քաշում.
1. Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ այն մեխանիզմները, որոնք ներդրվեցին Երեւանի քաղաքային իշխանությունը պահելու համար, համապետական ընտրությունների դեպքում չեն աշխատելու: Հետեւապես, համապետական ընտրություններին ընդառաջ՝ կարեւոր է փորձարկել մի նոր մեխանիզմ եւ տեսնել դրա արդյունքը կամ հետեւանքը, որպեսզի հնարավոր արտահերթ համապետական ընտրությունների դեպքում չկանգնի արտահերթ պարտության առաջ:
2. Փաշինյան Նիկոլը, Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելով, պարզապես, իր գլխավորած քաղաքական ուժի վարկանիշն է ստուգում՝ հասկանալու ընդհանրապես արժե՞ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե՝ ոչ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ