Աղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ) Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան 33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ) Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ) Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ Սուքիասյան Կրթվելը նորաձեւ չէ, պարտադիր է Սա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ Շարմազանով Ախոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ 2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞ն

Հայաստանի գլխին իսկապես սեւ ամպեր են կուտակվում, մինչդեռ…

Վերլուծություն

Միանգամայն հնարավոր պատերազմից առաջ Նիկոլ հայադավը հերթական հարվածն է հասցնում մեր ազգային անվտանգությանը

Երբ դիտարկում ենք Նիկոլ հայադավի քայլերի, Մեծ Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական, ավելի ճիշտ, Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության գոտու վերջին շրջանի իրադարձությունների ժամանակագրությունը, հասկանում ենք, որ ոչինչ պատահական չէ, եւ Հայաստանի գլխին իսկապես սեւ ամպեր են կուտակվում: Եվ այդ ամենը ղեկավարում է մի անտեսանելի տիկնիկավար, ինչպես ուզում եք, անվանեք այդ ուժին՝ ջհուդամասոններ, գլոբալիստներ, խորքային պետություն…

ՀԱՋՈՐԴՆ ԱՐԴԵՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՆԵԼ

Հիշո՞ւմ եք գլոբալիստների, ջհուդամասոնների հղացած Մեծ Մերձավոր Արեւելքի վերաձեւման ծրագրի կամ աշխարհաքաղաքական երկրաշարժի հերթական ու խոշոր փուլը երբ սկսվեց… Ս.թ. նոյեմբերի 29-ին:

Հենց այդ օրը Թուրքիայի կողմից գաղտնի կամ ոչ այնքան գաղտնի աջակցվող «Հայաթ Թահրիր աշ- Շամ» ահաբեկչական խմբավորումը, Թուրքիայի կողմից բացահայտ հովանավորվող, աջակցվող, այսպես կոչված, «Սիրիական ազգային բանակը» եւ Սիրիական զինված ընդդիմության մաս կազմող այլ զինված կազմավորումներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից աջակցվող, քրդերից բաղկացած «Սիրիական դեմոկրատական ուժերը» համատեղ լայնածավալ գործողություն սկսեցին Սիրիայում՝ Իդլիբի հյուսիսից շարժվելով դեպի Հալեպ եւ Համա քաղաքներ: Ինչպես արդեն հայտնի է, այդ ուժերի կամ նրանց մի մասի հետեւում կանգնած է նաեւ Իսրայելը:

Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական երկրաշարժն արդեն սկսված էր ու դրա ցնցումներն արդեն լիովին կանխատեսելի էին նաեւ Մեծ Մերձավոր Արեւելքում՝ Հայաստանի ընդգրկմամբ, քանի որ ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի կողմից կառավարվող Էրդողանը, Թուրքիան օգտվելով Սիրիայում առկա, ինչպես նաեւ Արեւմուտք-ՌԴ հակամարտությանն առնչվող աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական իրավիճակից, հանդգնեցին արդեն բացահայտորեն դեմ գնալ Սիրիայում ու տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի անվտանգությանն ու շահերին, ինչը նշանակում է, որ հաջորդն արդեն կարող է Հայաստանը լինել՝ Ալիեւին հարձակման ազդանշանը տալով: Եվ ահա, հենց այս ժամանակ Դամասկոսի, Ասադի վարչակարգի անկումից չորս օր առաջ՝ դեկտեմբերի 4- ին, Նիկոլ հայադավը «Ազգային ժողով» կոչվածում հայտարարեց, որ Հայաստանի եւ ՀԱՊԿ- ի հարաբերություններն անցել են անվերադարձության կետը:

Ընդգծում ենք, Նիկոլ հայադավի այս հայտարարությունը հնչել է հենց այն ժամանակ, երբ Հայաստանին սպառնացող վտանգը լիովին արդեն կանխատեսելի էր, եւ նույնքան էլ ակնհայտ էր, որ մեր երկիրը մոտ ժամանակներում առավել քան ունի ՀԱՊԿ-ի պաշտպանության կարիքը:

ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՆՊԱՏԱԿ

Հայաստանի եւ հայերիս թիվ 1 ներքին թշնամին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը, ըստ էության, առերեւույթ շարունակելով պետական դավաճանության իր սողացող, աստիճանական քաղաքականությունը, «Ազգային ժողով» կոչվածում հայտարարել է, որ Հայաստանը չի հետաքրքրվում փաստաթղթերով, որոնք ընդունվում են ՀԱՊԿ շրջանակներում, Երեւանի եւ կազմակերպության հարաբերություններն անցել են անվերադարձության կետը։

«Մենք ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ գործունեությանը, իսկ դա նշանակում է, որ մենք չենք մասնակցում որեւէ փաստաթղթի քննարկմանը,- հայտարարել է Նիկոլ հայադավը,- Մենք ուղղակի որեւէ փաստաթղթի վրա վետո չենք դնում, որովհետեւ, ըստ էության, մեզ ՀԱՊԿ- ից դուրս ենք համարում, ինչ ուզում են՝ թող անեն։ Այս իրավիճակը Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ դարձնում է ավելի դժվար, եթե ոչ անհնարին։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք անցել ենք անդառնալիության կետը»:

«Նիկոլի այս հայտարարությունը ունի միայն մեկ նպատակ՝ Սյունիքի եւ Վայոց ձորի հանձնում Ադրբեջանին: Այսինքն, սրանով նա Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում Հայաստանը չի դիմի ՀԱՊԿ-ին, իսկ ՀԱՊԿ որեւէ խոչընդոտ չի հանդիսանա, քանի որ Հայաստանն այլեւս այդ կազմակերպության անդամ չէ»,- ոչ այնքան ՀԱՊԿ- ին, որքան Ալիեւին ուղղված Նիկոլի վերոնշյալ ուղերձը միանագամայն ճիշտ մեկնաբանելով՝ հայտարարել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:

Մինչ այդ, Սյունիքից դուրս են բերվել 2020 թվականից հետո Հայաստանի խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի բոլոր 17 հենակետերը (այդ թվում՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքից), ինչպես նաեւ Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան քաղաքների մոտակայքում տեղակայված ՌԴ ԶՈՒ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները:

Դարձյալ ընդգծենք, որ Հայաստանի ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիք հանդիսացող Նիկոլ հայադավի վերոնշյալ հայտարարությունը հնչել է մի իրավիճակում, երբ «Yerevan.Today»-ի տեղեկացմամբ, «Իրանի ուժայիններն արդեն հայտնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է Սյունիք ներխուժել»: Այս իրավիճակում Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը թույլ չի տալիս, որ Կապանում բացվի Ռուսաստանի հյուպատոսություն, որպեսզի Ադրբեջանի կողմից Կապանի հնարավոր գրավումը չդիտարկվի հարձակում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության վրա եւ Ռուսաստանին իրավունք չտա իրականացնել դրանից բխող գործողություններ:

ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Ավելորդ չենք համարում նշել, որ Բաքվում վերջերս կայացած COP29 կլիմայական համաժողովում Ադրբեջանը հերթական անգամ չի թաքցրել Հայաստանի նկատմամբ իր ունեցած տարածքային հավակնությունները: Մասնավորապես, ինչպես գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Արշակ Շիրինյանը, COP 29 գագաթնաժողովի ցուցահանդեսում ներկայացվել է «Արեւմտյան Ադրբեջանի» խոհանոցը. (Ադրբեջանում այդպես են անվանում գրեթե ողջ Հայաստանը)։

Ցուցահանդեսում ներկայացված էին նաեւ գրքեր «Արեւմտյան Ադրբեջանի եւ «Իրեվանի» մասին, որը կրկին, ինչպես Ադրբեջանը լկտիաբար պնդում է, թե իբր ադրբեջանական քաղաք է»:

Ավելի վաղ, հիշյալ գագաթնաժողովի նախաշեմին Բաքուն սպառնացել է տարածաշրջանում նոր պատերազմով. Ադրբեջանի Baku TV պետական հեռուստաալիքը հայտարարել է, որ եթե Փաշինյանը Բաքու չգա COP 29-ին մասնակցելու եւ չընդունի Ադրբեջանի պայմանները, Հայաստանի գոյությունը հարցականի տակ կդրվի:

«Հայաստանի գլխին ամպեր են կուտակվում,- ֆեյսբուքյան իր էջում դեկտեմբերի 8- ին գրել է ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը,- Ըստ հավաստի աղբյուրների՝ ադրբեջանական զինված ուժերը զենք են կուտակում Հայաստանի հետ սահմանին։ Իսրայելից Ադրբեջան ռազմական բեռներով ավիաչվերթները շարունակվում են։ Թուրքական հրամանատարությունը Սիրիայի կայծակնային գրավումից հետո բացահայտ հայտարարում է, որ հաջորդ փուլը Զանգեզուրի միջանցքն է։ Ադրբեջանի ղեկավարությունը հրամայում է այս վարչակարգին պաշտոնապես բանակցություններ սկսել Արեւմտյան Ադրբեջանի հետ, այսինքն՝ ընդունել, որ Հայաստանը պետություն չէ: Այս վարչախումբն ընդունում է, որ պատրաստ է զիջել նաեւ այս հարցում, հրաժարվում է ասել, թե ինչի շուրջ է բանակցում։ «Ինչ ուզում ենք բանակցում ենք»: «Ղեկավարը» զբաղված է լուսանկարչական սեանսներով, ռեալիթի շոուներով, ձվածեղ պատրաստելով եւ զուգագուլպաներով հեծանվավազքով։ «Ընդդիմությունն» ու գյուղական Նապոլեոնները հերթական անգամ պատրաստվում են տապալել բողոքի շարժումը, գոռալ անիմաստ կարգախոսներ, շոյել իրենց «էգոն» եւ օգնել վարչակարգին մնալ իշխանության ղեկին։ Ժողովուրդն անելանելի վիճակում է, նոր տարվա համար սնունդ է գնում: Հայ հասարակությունը մոտեցել է անդունդի եզրին, գուցե վերջին անգամ»։

Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի` «կանգնած ենք նոր մեծ պատերազմի իրական վտանգի առջեւ»։

«Իրանի ուժայիններն արդեն հայտնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է Սյունիք ներխուժել,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում,- Դե բայց մենք ոչինչ չենք ուզում նկատել»:

Դժվար է միանշանակ ասել, թե Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում երբ է անցել կարմիր գիծը, գուցե Հայաստանում ԵՄ դիտորդներ տեղակայելու պահից կամ ավելի՞ վաղ… Բայց կասկածից դուրս է, որ Նիկոլը եւ իր ոհմակն այդ «կարմիր գիծ» ասվածը հատել են արդեն:

Ռուսաստանի հետ թշնամական հարաբերություններ ձեւավորելու հերթական քայլը վերջերս կատարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ հայտարարելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու մեծագույն ցանկություն ունեցող Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության պատրաստակամության մասին:

Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ՝ միջազգային իրավական նորմերի ամրապնդման նպատակով: Այս մասին դեկտեմբերի 2-ին ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոեւը (նույն ինքը՝ գործակալ Օմեգան)։

«Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը ՝ մասնակցելու միջազգային իրավական նորմերի պահպանմանը եւ իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային համագործակցության ջանքերին»,- նշված է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում:

Ըստ նախարարության մամուլի ծառայության տվյալների` կողմերը քննարկել են միջազգային արդարադատության համակարգի առջեւ ծառացած մարտահրավերները՝ կարեւորելով լայնածավալ ճգնաժամերին պատշաճ արձագանքելու, ինչպես նաեւ խաղաղության ապահովման ուղղությամբ համագործակցության համար դատարանի անկախ մեխանիզմների ամրապնդման դերը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Հռոմի կանոնադրության դրույթին համապատասխան ազգային օրենսդրության բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքը՝ դատարանի հետ աջակցության ընթացակարգի ասպեկտները կարգավորելու համար:

2023թ. հոկտեմբերին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը հաստատել է ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը, նշել է, որ Հայաստանի գործող ղեկավարության նման քայլից հետո Մոսկվան լրացուցիչ հարցեր կունենա պաշտոնական Երեւանի նկատմամբ: 2024 թվականի փետրվարի 1- ից Հայաստանը պաշտոնապես դարձել է ՄՔԴ անդամ։

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






Աղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔՏարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛նԲրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Չինական անապատում տեղադրվել են ուղտերի լուսացույցներ՝ խցանումներից խուսափելու համար Մարսի վրա գարուն է սկսվել. գիտնականներն արձանագրել են գարնանային «սառցե պայթյուններ»«Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներինՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք. Մալխասյան«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»․ Ասադ Հասան ալ-ՇիբանիԿրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովինԻրականացվել է Բեյրութ-Երեւան 5 չվերթ, ՀՀ են ժամանել Սիրիայի մոտ 100 քաղաքացի. ՀԿԽԸ-ից մանրամասնում ենԿրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է․ քաղաքագետՀայաստանի և Ռուսաստանի հավաքականները հնարավոր է ընկերական խաղ անցկացնեն«Ինտերի» նախագահը` ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին Ֆաշիզմի դեմ դրոշակակիրն այսօր Ռուսաստանն է, մենք պետք է լինենք նրա կողքին այս պայքարում. ՂազարյանՓաշինյանը շտապեց ցավակցել ադրբեջանցիներինԱլիևը, AZAL ինքնաթիռի կործանման պատճառով, Ռուսաստանից վերադառնում է ԲաքուՄեր ազգի առջեւ կանգնած է լինել-չլինելու հարց, քվեարկե՛նք լինելու օգտին. Գյուլնարա ԱլեքսանյանԵս ձեր փոխարեն կուրախանայի. նախարարն ընդունում է՝ առողջապահական համակարգը պատրաստ չէր ապահովագրությանՄենք չենք պատրաստվում համագործակցել իշխանությունը զավթած խմբակի հետ. Հայկ ԲաբուխանյանՈւկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց զանգվածային հարվածներ հասցնելու մասինԱզգային անվտանգությունը պետք է կասեցնի ֆաշիստական կառույցի ներկայությունը մեր երկրում. ՆերսիսյանԱյսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ ԾնունդըԻրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքըԱնկարան շարունակում է քննարկումները Բաքվի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ. Թուրքիայի տրանսպորտի նախարարԲաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել ԱկտաուումԱյսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top