ԽՍՀՄ-ի մեծագույն նվաճումն այն էր, որ մարդկությանն ազատագրեց ֆաշիզմի լծից. Հայկ Ղազարյան «Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից «Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել Նիկոլն իր «քովիդով» հերթական ծանր հարվածը հասցրեց Հայաստանին Ուկրաինական բանակցային գործընթացը վերահսկելու է Կրեմլը. Ռուսական աղբյուր Վելիկայա Նովոսելովկայում ուկրաինական դիրքերը մշակվում են անօդաչուներով եւ հրետանիով (Տեսանյութ) «Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել «Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ «Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են «Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համար

Ում է հաջորդը հոշոտելու իշխող «ցեղախումբը»

Վերլուծություն

Այն, ինչ կատարվում է մեր պետությունում, վաղուց այլեւս ճոխություն է պետական համակարգ անվանելը: Երբ գործում է միայն ջունգլիների օրենքը, եւ որոշումները կայացնում է միմիայն իրեն «վոժդ» երեւակայող ՔՊ-ապետը, իշխանությունը` որպես ինստիտուտ, կամաց-կամաց վերածվում է ցեղախմբի՝ իր բոլոր ատրիբուտներով:

Ահա այսպես թոնիրին այս անգամ դրեցին իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանին՝ վերջինիս ոչ միայն հեռացվեց ՔՊ խմբակցությունից, այլեւ ենթարկվեց ՔՊ-ականների ագրեսիային: Այո՛, որքան էլ աբսուրդ է, ՔՊ-ականներն արդեն իրար են «դավաճան» անվանում:

Հիշեցնենք, որ Հակոբ Ասլանյանը` որպես պատգամավոր, հանրությանն առավել հայտնի դարձավ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով: Քաղակտիվիստ, 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանը ՔՊ-ական պատգամավորի դեմքին ասել էր «դավաճան»՝ այն, ինչ ասում էին դեպքին նախորդած ու հաջորդած շրջանում ընդդիմադիր բոլոր հանրահավաքների ու ակցիաների մասնակիցները: Բայց միջադեպն ավարտվեց նրանով, որ Հակոբ Ասլանյանի «թեթեւ ձեռքով» Սամվել Վարդանյանը ձերբակալվեց, ապա խոշտանգվեց՝ քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին: Այդ ժամանակ ամբողջ ՔՊ-ն նետվեց Հակոբ Ասլանյանին արդարացնելու գործին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քավորությամբ: Չմոռանանք, որ Սամվել Վարդանյանին անմարդկային ձեւով ձերբակալեցին, խոշտանգեցին, տնային կալանք տվեցին, ամիսներ հետո փոխեցին վարչական վերահսկողություն ու դեռ քարշ են տալիս դատարաններով արդեն 8 ամիս՝ միայն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ուզեցել է ցույց տալ ՔՊ պատգամավորներին, որ իր լիակատար պաշտպանության տակ են։ Եվ հիմա էլ հարազատ թիմը փաստում է, որ Ասլանյանը «դավաճան» է եւ նույնպիսի գերակտիվությամբ ոհմակի պես հոշոտում է հենց նրան:

ՈՎ ՈՒՄԻՑ Է ԱՎԵԼԻ ԴԱՎԱՃԱՆ, ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

«Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես` թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում», - այսպես է կարծում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Պատկերացնո՞ւմ եք, բոլորով միասին ուրացան մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը, վեց տարի աններելի շատ արարքներ գործեցին, բայց այդ ուրացումներն ու աններելի արարքները մի կողմ, հիմա իրար դավաճանելու մեջ են միմյանց մեղադրում: Օրինակ` նույն Հակոբ Ասլանյանից կարելի է բազմաթիվ մեջբերումներ անել, թե ինչպես էր անկաշկանդ ցեխ շպրտում արցախցիների հասցեին: Ո՞րը հիշենք, ո՞րը թողնենք։ Թիմի մաս էր՝ դավաճանական թիմի, կիսում էր ամեն վերեւից իջեցված կարծիք։ Իսկ հիմա՞։ Հիմա, երբ թիմի մաս չէ, ինչն ինքն իրենով ենթադրում է, որ ինչ-որ տեղ թիմին դեմ է գնացել, կարծում է առաջվա պես վայելելո՞ւ է իրենց սրտի վարչապետի, ոստիկանների, ՔՊ-ի, մերձիշխանական քարոզիչների ու Փաշինյանին սատարողների հովանավորությունը։ Բայց սա դաս կլինի՞ ցեղախմբի մյուս ներկայացուցիչներին, հազիվ թե…

Այդուհանդերձ, իսկ ինչու հանկարծ պոզեր հանած Աղազարյանի պոչը դարձավ Ասլանյանը, մի իսկական տրագիկոմեդիա է հիշեցնում:

ԱՍԼԱՆՅԱՆՆ ԱՍԼԱՆԱՑԱՎ, ԲԱՅՑ ԿԱՐՃ ՏԵՎԵՑ

Հակոբ Ասլանյանը «դուխով»-ից գրեթե դարձել էր ասլան ու հարցազրույց տվել՝ փորձելով ինքնուրույն մտքեր արտահայտել: Նա մասնավորապես նշել էր, թե՝ մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունը ՔՊ խմբակցությանը: Պատճառն իր ընկեր այլեւս նախկին ՔՊ-ական, հիմա արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն էին։ Պահանջում էր Աղազարյանի հետ կապված ձեւավորել հանձնաժողով, ու եթե Աղազարյանի մեղքը չապացուցվի՝ վստահեցնում էր, որ ընդհանրապես դուրս է գալու խմբակցությունից։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Ասլանյանը ստացավ հաղորդագրություն, չէ՛, այս անգամ ոչ Փաշինյան Նիկոլից, այլ իր նախկին աշակերտ ԲՏ նախարար Մխիթար Հայրապետյանից:

ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր իր եւ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը` իբրեւ պատահական: Ըստ հրապարակված նկարի` Հայրապետյանը Ասլանյանին է ուղարկել տեքստ, որում նշվում է, որ խմբակցությունից դուրս գալու՝ Ասլանյանի որոշումը եղել է էմոցիոնալ, եւ նա շարունակելու է մնալ ՔՊ լիարժեք անդամ։ Ավելի ուշ Հակոբ Ասլանյանն այդ նկարը հեռացրել էր, բայց արդեն ուշ էր, ուշը մշուշ էր: ՔՊ խմբակցությունը հրատապ ժողով անցկացրեց ու Ասլանյան Հակոբին ասաց՝ «դավայ դասվիդանյա» խմբակցությունից, ընդ որում՝ զուտ նրա համար, որ համարձակվել է սատարել Աղազարյան Հովիկին:

Բայց տրագիկոմեդիան այսքանով չի ավարտվում, ԲՏԱ նախարարության խոսնակ Կարինե Տերտերյանը անդրադարձել է Ասլանյանի գրառմանը, որը ոչ այլ ինչ էր, քան Հայրապետյան Մխիթարին իր հետ «փուռը» տալ:

«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ եւ խնդրել իրեն օգնել` իր հայտարարության տեքստի հետ կապված»,- ասել է ԲՏԱ նախարարության խոսնակը:

Եթե չեք հավատում ձեր աչքերին, վերահաստատենք, որ ամեն ինչ ճիշտ եք հասկացել. նախկին ուսուցիչ ընկեր Ասլանյանը դիմել է իր նախկին աշակերտ Մխիթարին, որ իշխանության ագրեսիան մեղմող մի մխիթարական գրառում պատրաստի իր համար: Այն էլ ո՞ւմ է դիմել, Մխոյին, ով միակ ուղղումով, որով հիշվել է, այն է, որ Ազգային ժողովում «կուռաժիտ» էր լինում՝ ասելով. «դու չի, դուք ա, լռե՛ք»: Ու այստեղ բանալի բառը հենց «լռեք»-ն է, որովհետեւ ասուն պատգամավոր այս իշխանությանը պետք չէ: Ով սկսում է խոսել կամ ինչ-որ շարժումներ է անում, ուղղակի, հարձակվում են ու «ուտում», չնայած Ալեն Սիմոնյանի մոտ երբեմն ցանկություն է առաջանում նաեւ խեղդելու, օրինակ` Աղազարյան Հովիկին: Եվ հեռու չէ այն օրը, որ ԲՏԱ նախարարին էլ վաղը կախեն թոնիրը՝ իրականացնելով «Քայլ արա, մերժիր Մխոյին» օպերացիան:

ԷԼ ՈՒՄ ԵՆ ԶՈՀԱԲԵՐԵԼՈՒ ԱՆՆԱՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ

Վերջիվերջո, ինչո՞ւ հենց Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին առաջինը «զոհաբերեց» Աննա եւ Նիկոլ զույգը: Այս առումով քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը հետեւյալն է արձանագրում. «Ասել էի, որ Նիկոլն ու Աննան նպատակադրել են մինչեւ արտահերթ ընտրություններ, հանրության համար անցանկալի մի քանի կերպարների զոհաբերելով, բարձրացնել իրենց ռեյտինգն ու նման կերպարներից մաքրել իրենց թիմը։ Առաջինը Աղազարյան Հովոն էր, երկրորդը՝ Ասլանյան Հակոբը։ Սրանց միացնում է մի կետ՝ երկուսն էլ ուղղակի բախվել էին ժողովրդի հետ։ Առաջինը՝ Եռաբլուրում, երկրորդը՝ ավտոբուսում։ Հաջորդը ո՞վ է լինելու»։

Իսկ քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը համարում է, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է իրավիճակի տերը, այլ նրա գահավիժող վարկանիշի ֆոնին, «նավը լքող առնետներն» են «դուխավորվել»: 

«Նավը երբեք առնետները չեն լքում, եթե նավապետն իրականում տիրապետում է առնետների քանակին, դրանց սնման ռեժիմին, եւ նույնիսկ առնետներին առնետացնողներին եւ հետողորմյա անողներին: Էս նավը վստահաբար էլ ձեր իմացած նավապետը չի քշում: Կա՛մ շտուռվալը հանձնել է, կա՛մ տարել են ձեռքից»,- կարծում է Մարտիրոսյանը:

Ինչ խոսք, երկու վարկածն էլ իրավունք ունեն գոյություն ունենալ, որովհետեւ հանգամանքերը վերահաստատում են քաղաքագետների ասածը: Օրինակ, սոցցանցերում գրում են, թե մեկ շաբաթ առաջ նույն Հակոբ Ասլանյանը մի շարք ՔՊ-ականների հետ «Չինար» ռեստորանում հյուրերի է ընդունել՝ երջանիկ ու անհոգ: Հետեւապես, այնպես չէ, որ Հակոբ Ասլանյանն առանձնապես խիստ մտահոգված էր իր ընկեր Հովիկ Աղազարյանի ճակատագրով: Եվ ընդհանրապես՝ ե՛ւ Հովիկ Աղազարյանի, ե՛ւ Հակոբ Ասլանյանի դեպքում խիստ տարօրինակ է, որ հիմա հանկարծ նրանց մեջ արթնացավ ինքնասիրություն, երբ իրենք ՔՊ-ի հետ ներդաշնակ էին Արցախի կորստի պահին եւ հետո: Այնպես որ, թող ոչ ոք չասի, թե անարդարություն են տեսել, չեն համակերպվում ու դրա համար են հանկարծ ուզում տարանջատվել ՔՊ-ից:

Ինչ վերաբերում Գյումրիի նախ քաղաքապետին «խժռելուն», ապա ժամանակավոր քաղաքապետի քաստինգին, ապա ամեն ինչ կրկին տեղավորվում է ցեղախմբի չգրված օրենքների մեջ: Ի՞նչ ՏԻՄ օրենք, ի՞նչ ժողովրդի ընտրություն, որ քաղաքում ժողովուրդը քաղաքապետ ընտրեց, քրգործ կարեցին ու նստացրին, իսկ թե որտեղ ով կառավարի, որոշում է նույն ինքը՝ «վոժդը»: Չնայած նրան, որ նույնիսկ այս պարագայում գյումրեցին նախընտրեց «թող պոլի փեդ լինի, մենակ ՔՊ չլինի» տարբերակը, ու քաղաքապետի ԺՊ ընտրեց անկուսակցական Սարիկ Մինասյանին, որը քաղաքականության մեջ կնքվել է «Լուսավոր Հայաստան»-ում: Այսպիսով՝ իշխող ՔՊ-ախումբը պահում է իշխանությունը` ունենալով մայրաքաղաքում 9 տոկոս ընտրող, Գյումրիում գյումրեցի պատգամավորը մասնակցում է քաղաքապետի ԺՊ քաստինգի ու չի հավաքում 200 հոգու վստահություն, էլ չասենք, որ Վանաձորում ու Գորիսում քաղաքապետներին նույնիսկ նստացնել-հանելուց հետո ՔՊ-ն չկարողացավ իշխանության հասնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ԽՍՀՄ-ի մեծագույն նվաճումն այն էր, որ մարդկությանն ազատագրեց ֆաշիզմի լծից. Հայկ Ղազարյան«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից«Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորելՆիկոլն իր «քովիդով» հերթական ծանր հարվածը հասցրեց ՀայաստանինՈւկրաինական բանակցային գործընթացը վերահսկելու է Կրեմլը. Ռուսական աղբյուրՎելիկայա Նովոսելովկայում ուկրաինական դիրքերը մշակվում են անօդաչուներով եւ հրետանիով (Տեսանյութ)«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել«Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են«Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համարՓաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին՝ քովիդի պատճառովՈւկրաինական հենակետում ռուսական գրոհայինները ոչնչացրել են լեհ վարձկաններինԶելինսկին Մոսկվայում ոստիկանական մեքենա է այրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Պոկրովսկի ուղղությամբ մեծ քանակներով այրվում է ՆԱՏՕ-ի տեխնիկանԱնույշ Խուդավերդյանը պաշտոնապես լքել է «Հանրային ձայն» կուսակցությունը. Վարդան ՂուկասյանՀերի՛ք է խաբեք ու մարդկանց էշի տեղ դնեք. ԶԱՐՄԱՆՔՀիշեցրել են Փաշինյանին, թե ինչերի է ընդունակ Թորոսյանը. ԲԱՄԲԱՍԱՆՔԹուրքիան ու Ադրբեջանը քննարկում են զորավարժությունների ինտենսիվության ավելացման հարցըԱլեն Սիմոնյանը պարգևատրումներ է արելՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈվ չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ ԶաքարյանԽնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». Զուրաբիշվիլի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top