Զավենիչի համար էական չի՞՝ հայ կա, թե չկա. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԵրեւանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ նշել է, որ նախորդ տարի ցեղասպանություն է իրագործվել՝ նկատի ունենալով Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության վրա։ Զարմացած եք չէ՞, մենք էլ, բայց հարցն այն է, որ մի քանի օր առաջ նույն Արարատ Միրզոյանը Մալթայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մի ծպտուն չհանեց Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության, էթնիկ զտման, արցախցիների հետ վերադարձի արդարացի պահանջի, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների մասին: Հետեւաբար, կա՛մ Միրզոյան Արոյի մոտ «раздвоение личности» է, կա՛մ երկրի ներսում առյուծ է կտրում, դրսում՝ կատու էլ չի: Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ եւ մյուս միջազգային հարթակներում այս մասին չեք խոսում, բա էլ քանի՞ կոպեկի արժեք ունի Երեւանում անցկացվող միջոցառմանը բլբլալը:
Զարմանալի ջանասիրությամբ «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ շարունակում է սազն առած Արեւմուտքի գովքն անել, բայց արդյունքում արդեն լրիվ աբսուրդի ժանրի է հասել: Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանը վերջինիս հարց է ուղղում. «Արեւմուտքը հայտարարեց, որ Ղարաբաղը չի հայաթափվի. մենք թույլ չենք տա, բայց տեսանք այն, ինչ եղավ»: Արամ Զավենիչը պատասխանում է. «Ղարաբաղի խնդիը, ընդհանուր համատեքստում, տարբերվում է... »: Ղազարյանը շարունակում է. «Բայց հայտարարել էին... »: Նա էլ, թե՝ «Հայտարարեց, որ թույլ չենք տա... եւ իրենք շարունակում են... »: Պետրոս Ղազարյանը վերջին ճիգերով փորձում է պարզել. «Շարունակում են թույլ չտա՞լ... », Զավենիչն էլ, թե՝ շարունակում են, այո՛, թույլ չտալ: Պետրոսը տալիս է վճռական հարվածը. «Բայց այնտեղ հայ չկա... », ինչին ի պատասխան արձագանքում է. «Դա էական չի՝ հայ կա, թե չկա»: Վարագույր…
Իսկ ՔՊ-ական գյումրեցի պատգամավոր ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ, որն առաջադրվել էր ներՔՊական ընտրություններում որպես քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, հայտարարել է, որ հաշտ է որոշման հետ: Խոսքն այն մասին է, որ ինքը պարտվել է: «Բնակչություն թվաքանակով Հայաստանի ամենամեծ մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային կազմակերպության ղեկավարը սեփական քաղաքում իր թիմակիցների շրջանում 200 հոգու վստահություն չի վայելում, բայց կոչվում է Ազգային ժողովում գյումրեցի պատգամավոր։ Սա իրեն չի խանգարում արյան, մազի եւ մեզի մեջ թմրանյութի քանակի նշաձողը բարձր պահելու եւ տարբեր սկանդալային պատմությունների մեջ հայտնվելու համար», - արձանագրում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը։ Համաձայնեք, որ այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:
Սոցցանցում հետաքրքրական հարց է բարձրացնում գրող ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՆ: Նա մասնավորապես գրել է. «Ո՞նց ա լինում, որ ամբողջ կյանքը գեյերի քարոզ անող, գեյերի իրավունքները պաշտամունք հռչակած Ալենը Աղազարյան Հովոյին գեյ լինելու համար ուզում է խեղդել։ Բացատրեք հիմա, իմաստուններ ողջ աշխարհի։Համ էլ եթե էդ սկզբունքով առաջնորդվեն, իրենց թիմի գերզգալի մասը գեյ ու լեզբի են, իրար խեղդելով պիտի ինքնաոչնչանան»։ Ի՞նչ ասես, մեղա-մեղա՛…
Զարմացած է «Իրավունք»-ը