Բարձր երաժշտությունը կարող է հանգեցնել թուլամտության զարգացման․ գիտնականներ
ՀասարակությունԱմերիկայի ակուստիկ միության նոր վերլուծությունը վկայում է, որ 70 դեցիբել և դրանից բարձր աղմուկի տևական ազդեցությանը ենթարկվելու դեպքում ավելի ուշ տարիքում մարկանց մոտ լսողության խնդիրներ առաջացման հավանականությունն ավելի բարձր է լինում: Ընդ որում՝ այդ շեմը կարելի է հեշտությամբ հաղթահարել նույնիսկ, եթե երաժշտության բարձրության մակարդակը գերազանցում է 50 տոկոսը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականով՝ 12-35 տարեկան բոլոր երեխաների, դեռահասների և մեծահասակների շուրջ 50 տոկոսի մոտ մեծ է լսողության կորստի հավանականությունը չափազանց բարձր երաժշտություն լսելու և բարձր ձայների ազդեցությանը ենթարկվելու պատճառով, ինչն էլ հետագայում կարող է բացասաբար անդրադառնալ նրանց կոգնիտիվ կարողությունների վրա։
Հետազոտությունները, ցավոք, ցույց են տվել, որ լսողության կորուստը բարձրացնում է ավելի ուշ տարիքում թուլամտության զարգացման վտանգը: 2011 թվականին JAMA Neurology պարբերականում հրապարակված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ լսողության ոչ ամբողջական կորուստ (ցածր մակարդակի) ունեցող մասնակիցների շրջանում երկու անգամ հաճախ են նկատվում կոգնիտիվ գործառույթների թուլացման ախտանշաններ։ Միջին մակարդակի լսողության խանգարման դեպքում կոգնիտիվ խանգարումների վտանգը մեծանում է երեք անգամ, իսկ լսողության լուրջ կորուստը բարձրացնում է այդ հավանականությունը հինգ անգամ։