Յոդի դեֆիցիտը բացասաբար է անդրադառնում մտավոր կարողությունների վրա
ՀասարակությունՅոդի դեֆիցիտի պայմաններում ապրող ու յոդային պրոֆիլակտիկա չստացող մարդկանց մոտ մտավոր կարողությունները կարող են 10-13 տոկոսով նվազել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ներզատաբան Եկատերինա Տրոշինան։
«Մշտապես յոդի դեֆիցիտի պայմաններում ապրող ու յոդային պրոֆիլակտիկա չստացող մարդկանց մոտ մտավոր կարողությունների (IQ) ցուցանիշները նվազում են 10-13%-ով, ինչը մտազուգորդվում է երեխաների մոտ ուսման մեջ առաջադիմության վատթարացման, իսկ մեծահասակների մոտ տնտեսական արտադրողականության նվազման ու ավելի ցածր աշխատավարձերի հետ», - նշել է մասնագետը։
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ յոդի ոչ շատ լուրջ դեֆիցիտը շատ դեպքերում չի ունենում որևէ վառ արտահայտված ախտանշան։ Նրա խոսքով՝ այն դպրոցականները, որոնք չունեն վահանագեղձի գործառույթների խանգարումներ ու ապրում են յոդի չափավոր դեֆիցիտով շրջաններում, ունենում են որոշակի ինտելեկտուալ դեֆիցիտ ի տարբերություն այն երեխաների, որոնք յոդային պրոֆիլակտիկա են ստանում։
Մասնագետը նաև հավելել է, որ յոդի դեֆիցիտի կանխարգելման ամենաարդյունավետ ու պարզ միջոցներից մեկը սննդակարգում յոդացված աղի գործածությունն է։