«Ալ-Ֆատեհը» չի պատրաստվում հեշտությամբ բաց թողնել Սելարայանին
Սպորտ
Սաուդական «Ալ-Ֆատեհը» չի ցանկանում ժամանակից շուտ բաց թողնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանին։ Այս մասին հայտնում են ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները։
Արաբական ակումբը 32-ամյա խաղացողի համար սահմանել է 15 միլիոն հրաժարագին և չի պատրաստվում նրան բաց թողնել մինչև 2026 թվականը՝ պայմանագրի ժամկետի ավարտը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լուկասը ցանկանում է վարադառնալ հարազատ «Բելգրանո», որտեղ սկսել է իր կարիերան։