Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանը ձախողեց ելույթը
ՍպորտԲահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)։
27-ամյա ծանրորդը պոկում վարժությունում միայն կատարեց միայն մեկ հաջողված մոտեցում ու բարձրացրեց 163-կիլոգրամանոց ծանրաձողը և զբաղեցրեց 12-րդ տեղը։ Հրում վարժությունում նա երկու անգամ չկարողացավ գլխավերևում պահել 202-կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց և 0 ստացավ։