ՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսի՝ Հասմիկ Խաչատրյանի գործով վճիռը, հայտնում է «Առավոտ»-ը։
Դատարանն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրական սահմանափակումը խանգարել է Հասմիկ Խաչատրյանին փոխհատուցում ստանալ իր նախկին ամուսնուց՝ Սարգիս Հակոբյանից, իրեն պատճառված տառապանքների համար, ինչը, ըստ ՄԻԵԴ-ի, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է (ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի):
Ըստ այդմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է տուժող Հասմիկ Խաչատրյանին փոխհատուցել 24,000 եվրո՝ ոչ նյութական վնասի, իսկ 2000 եվրո՝ կատարված ծախսերի համար:
Հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսը՝ Հասմիկ Խաչատրյանը, իր ամուսնու՝ Սարգիս Հակոբյանի կողմից 9 տարի շարունակ խոշտանգումների է ենթարկվել: Դատարանը մեղավոր է ճանաչել Հակոբյանին, սակայն դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակել: