Բայրամովը մանրամասներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծից
ՄիջազգայինՀայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ երկու կետի վրա աշխատանքները շարունակվում են։
Բայրամովն ասել է, որ «հետհակամարտային շրջանում Ադրբեջանն ու Հայաստանը շարունակել են խաղաղ բանակցությունները և կարծիքների փոխանակումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ»։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները շարունակվում են խաղաղության պայմանագրի շուրջ, շարունակվել են տեքստային փոխանակումները և այստեղ, չնայած բաց հարցերին, ակնհայտ առաջընթաց է գրանցվել»,– նշել է նա, ապա հավելել, թե իբր «Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։