Եվրոպական մրցաշարում հանդես գալը հանուն երկրի է, դա հայրենիքի զգացողության մասին է. Մոտայի կոչը` երկրպագուներին
ՍպորտՀայաստանի փոխչեմպիոն «Նոայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպումից առաջ հանդես եկան նախախաղային ասուլիսով:
«Ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են: Ուսումնասիրել ենք մրցակցին, ԱՊՕԵԼ-ը հարձակողական ֆուտբոլ է խաղում: Ճանաչում են մրցակցին, որոշ ֆուտբոլիստներ նախկինում խաղացել են իմ գլխավորությամբ:
Ես միայն մեկ խնդրանք ունեմ։ Գիտեմ, որ վաղը խաղին ցուրտ է լինելու, բայց ես կխնդրեմ ոչ միայն մեր երկրպագուներին, այլև ամբողջ հայ ժողովրդին՝ եթե կարող եք, եկեք և աջակցեք մեզ, որովհետև մենք այստեղ ոչ միայն «Նոայի» տարբերանշանի համար ենք խաղում՝ այլև Հայաստանի։ Եվ եվրոպական մրցաշարում հանդես գալը հանուն երկրի է, դա հայրենիքի զգացողության մասին է, և մենք պայքարում ենք բոլորի համար։ Ուստի, խնդրում եմ, վաղը եկեք, մեզ հպարտություն պարգևեք և աջակցեք։ Շնորհակալություն»,- ասել է Մոտան:
«Նոա» - ԱՊՕԵԼ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 21:45-ին: