Թրամփը Սի Ծինփինին հրավիրել Վաշինգտոն՝ մասնակցելու երդմնակալությանը. CBS
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին իր երդմնակալությանը, որը տեղի է ունենալու 2025թ. հունվարի 20-ին ԱՄՆ մայրաքաղաքում։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է CBS News հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ Թրամփը Սի Ծինփինին հրավիրել է նոյեմբերի սկզբին, ընտրություններից շատ չանցած, բայց դեռ պարզ չէ, թե արդյոք նա ընդունել է հրավերը։
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունն առայժմ չի պատասխանել ՏԱՍՍ-ի խնդրանքին՝ հաստատել այս տեղեկությունը։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, սպասվում է, որ երդմնակալության արարողությանը կարող են ներկա լինել օտարերկրյա պետությունների բարձր կարգի մի քանի ներկայացուցիչներ։ Այցելուների մեջ կարող է լինել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։