Թոշակի անցած զինծառայողները եւս կարող են պետության աջակցությամբ բնակարաններ ստանալ. Ծրագրի ժամկետ երկարացվեց
ՀասարակությունԿառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 12-ի նիստում ՊՆ համակարգի բնակարա-նի կարիքավոր նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարանի ձեռք բերման նպատակով աջակցության տրամադրելու մասին որոշում կայացրեց:
Նշենք, որ այս ծրագիրը գործում է 2019-ից եւ այդ նպատակով ՊՆ-ի անվամբ բացված արտաբյուջետային ավանդային հաշվին փոխ անցվել է 5.7 մլրդ դրամ` մինչև 2024թ. դեկ-տեմբերի 1-ը գործողության ժամկետով:
2024թ. սեպտեմբերի 10-ի դրությամբ դրական եզրակացություն է տրամադրվել թվով 657 շահառուի` ընդամենը 5.69 մլրդ դրամ գումարի չափով, որից բնակարանի գնման վկայագրերի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել թվով 564 ընտանիքի` ընդամենը 4.78 մլրդ դրամի չափով:Մնացորդը կազմում է 921.7 մլն դրամ:
2024թ.սեպտեմբերի 10-ի դրությամբ բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 702 շահառու, որից 344-ը քաղաք Երևանում:
Այս որոշմամբ ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվում է 2 տարով, մինչեւ 2026 թվականի դեկտեմբեր: