Երևանից Բաքու չվերթի մասին տեղեկությունը վկայում է, թե տեղեկատվական առումով որքան խոցելի է հանրությունը․ Բադալյան
Հասարակություն«Երկու օր է կարդում եմ Երեւանից Բաքու չվերթի մասին: Չէի անդրադառնա, եթե այդ օրինակը չվկայեր, թե տեղեկատվական առումով որքան խոցելի է հանրությունը ժամանակակից միջավայրում»,-գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Գյումրիում սպասվող ընտրություններին։
«Շաբաթներ առաջ Երեւանից Բաքու դարձյալ եղել է չվերթ: Օրինակ, եթե որեւէ մեկը մտներ Զվարթնոց օդանավակայանի կայք, ապա կտեսներ դա: Այդ չվերթով Երեւանից Բաքու մեկնեց Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը, որը Ադրբեջանի Cop29-ի մեկնելու ճանապարհին երեք ժամով այցելեց Հայաստան:
Կրկնեմ, սա մշտապես տեղի ունեցող գործընթաց է:
Բայց հանկարծ երեկ այն դառնում է լայնորեն տարածվող լրահոսի առարկա, զբաղեցնելով հանրային ուշադրություն, միտք, էներգիա: Միայն թե այդ ամենը չուղղվի առավել առարկայական հարցերի»,– գրել է նա: