«Այս պահին հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետդեպը՝ Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին Միշել Մերսիեր. անհավանական Անժելիկա այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կինը Լոս Անջելեսի հրդեհը հասել է HOOLYWOOD-ին Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի տարածքի ընդլայնմանը «Փաստ». Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին» «Ժողովուրդ». Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերը Հնարավո՞ր է ուտել կանաչ բանան մինչև հասունանալը Թրամփը սատարում է Իլոն Մասկի հարձակումներին` Բրիտանիայի վարչապետի վրա. Պուշկով «Փաստ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում «Ժողովուրդ». Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում

«Փաստ». Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ է, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի կառավարումը: Դա, կարելի է ասել՝ բաց ուղեցույց է՝ ինչպես կտրել ճյուղը, որի վրա նստած ես: Ավելին, Փաշինյանն ինքն իր բնույթին դավաճանած կլիներ, եթե իր կառավարմամբ, պատկերավոր ասած, չկազմեր մի այնպիսի «ուղեցույց-ուսումնական ձեռնարկ», որին հետևելով՝ կարելի է ոչ միայն կտրել ճյուղը, որին նստած ես, այլև մնալ ծանրամեծ գերանի տակ: Դիմենք անողոք փաստերին: Փաստ առաջին. Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանության ներկայացուցիչները որտեղ նստում-ելնում են, ինչ հարցազրույց տալիս են, ինչ հայտարարություն անում են, անպայման խոսում են Ռուսաստանի դեմ, հայտարարում են, որ Ռուսաստանը Հայաստանի չուզողն է, Ռուսաստանն ու ՀԱՊԿը սպառնում են Հայաստանի պետականությանը և այդպես շարունակ: 

Կարճ ասած՝ Փաշինյանն ու ՔՊ-ն դիրքավորվում են որպես բացահայտ հակառուսական, ռուսատյաց ուժ և գործիչներ, ի լրումն՝ իրենք գնում են Արևմուտք: Ըստ որում, փաստ է և այն, որ իրենց ընտրողներին ու հանրությանն, առհասարակ, չեն էլ ասում, որ իրենց երազած «Արևմուտքը» ընդամենը Թուրքիան է ու Հայաստանը թուրքական ամենաուղիղ կախվածության, եթե ոչ՝ ենթակայության տակ դնելը (տապալված Սիրիան էլ՝ որպես թարմ օրինակ):

Փաստ երկրորդ. որքան ավելի շատ է Փաշինյանը հակառուսական հայտարարություններ անում, այնքան ավելի ու ավելի է Հայաստանի տնտեսությունը հայտնվում Ռուսաստանից միակողմանի կախվածության մեջ: Այսպես. միայն այս տարվա առաջին 10 ամսում (պաշտոնական տվյալներով) Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդյունքում ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ՌԴ–ի տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կետով, դարձել է 41,5 տոկոս: 

Ի դեպ, որպեսզի պատկերն ամբողջական լինի, վկայակոչենք այլ տվյալներ ևս. նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ կրճատվել է 23 տոկոսով, Ղրղզստանի հետ նվազել է 55 տոկոսով, Բելառուսի հետ աճել է 7,5 տոկոսով, Իրանի հետ չնչին աճ կա՝ 4,7 տոկոսով, Վրաստանի հետ գրեթե զրոյական աճ է: Իսկ, այ, Եվրամիության անդամերկրների հետ, ուշադրություն, Հայաստանի առևտրաշրջանառությունը... կրճատվել է 15 տոկոսով, ԱՄՆ–ի դեպքում ավելի վատ՝ նվազել է 40 տոկոսով: Այստեղ այլ կարևոր հարց էլ է առաջանում. իսկ ընդհանրապես, Արևմուտքը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն այս ընթացքում Հայաստանին տնտեսական առումով ինչոր բան առաջարկե՞լ են (զանազան «գրանտային ծրագրեր» չհիշատակել) ռեալ տնտեսական առումով: Օրինակ՝ ի՞նչ նոր հնարավորություններ, շուկաներ, ապրանքներ, ծառայություններ, որևէ բան են առաջարկել, ստեղծել, ձևավորել: Ի՞նչ ներդրումներ են եղել: 

Պաշտոնական վիճակագրական տվյալները լավագույն ու սպառիչ պատասխանն են այդ՝ ակնհայտորեն բացասական պատասխանի ձգտող հարցերին: Այսպես. այս տարվա 10 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ԵՄ–ի տեսակարար կշիռը նվազել է 2 անգամ՝ դառնալով 7,3 տոկոս, ԱՄՆ–ի տեսակարար կշիռը ևս նվազել է 3 անգամ՝ դառնալով 1,4 տոկոս, Իրանի տեսակարար կշիռը նվազել է 1,5 անգամ՝ դառնալով 2,3 տոկոս: Իսկ ռուսական ոսկին Արաբական Միացյալ Էմիրություններ վերարտահանելու հաշվին ԱՄԷ–ի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ, իսկ տեսակարար կշիռը դարձել է 19 տոկոս՝ աճելով 3 անգամ։

Սա, ի դեպ, նույնպես պետք է վերագրել «ռուսական գծին»: Այնպես որ, Ռուսաստանից կախվածության տոկոսներն իրականում ավելի մեծ են: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Տնտեսագետները ահազանգում են. «Կապիտալը «փախչում է» Հայաստանից»: Այսպես. 2024-ի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ներդրումային զուտ ներհոսքի հաշվեկշիռը բացասական է՝ մինուս 55 միլիոն ԱՄՆ դոլար: Ընդ որում, նշված ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենախոշոր զուտ ներհոսքը գրանցվել է... կռահեցիք, էլի Ռուսաստանից (22 միլիոն ԱՄՆ դոլար): Ու ի՞նչ են հուշում այս «չոր» փաստերը: 
Իսկ այդ փաստերը ոչ թե սոսկ հուշում, այլ բացեիբաց ասում, եթե ոչ՝ բացականչում են, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես նստած է «ռուսական» ճյուղին: Չէ, բնական է, որ բոլորը պարտավոր չեն տիրապետել տնտեսագիտական եզրույթներին ու վիճակագրական տվյալների համակողմանի վերլուծության նրբություններին: Բայց առնվազն միջնակարգ դպրոցն ավարտելու վկայական ունեցողները գոնե կարո՞ղ են հասկանալ, թե ինչ է անում Փաշինյանը:

«Արևմտամետների» կառավարումը տանում է այն բանին, որ Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում Ռուսաստանից: Բայց զուգահեռաբար Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, անում է հակառուսական հայտարարություններ, Հայաստանը դուրս է բերում ՀԱՊԿ-ից, որին տրամաբանորեն կարող է հետևել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, նաև՝ ԵԱՏՄից Հայաստանի դուրս գալը: Թե այդ ամենն ինչ անվտանգային սպառնալիքներ է ստեղծել ու ստեղծում Հայաստանի ու երկրում մնացած ժողովրդի համար, այստեղ չենք նշի (նախ՝ շատ ենք ասել, երկրորդը՝ մեզ տնտեսական պահն է այստեղ հետաքրքրում): 

Դա ի՞նչ է նշանակում: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը, Հայաստանի տնտեսվարողները պետք է ստիպված լինեն նախ՝ Ռուսաստանի փոխարեն այլ երկրից ցորեն գնել, այն էլ՝ հարց է, թե ով կցանկանա Հայաստանին ցորեն վաճառել ու ինչ գնով: Պարզ ասած՝ Փաշինյանի քաղաքականությունն ու դրա շարունակությունը նշանակում է՝ սով, կտրոնով հացի ոսկրահյուծ հեռանկար: Երկրորդ՝ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունն ու դրա շարունակությունը նշանակում է, որ Հայաստանը պետք է այլ երկրից էներգակիրներ, մասնավորապես գազ գնի: Ո՞ր երկրից ու ի՞նչ գնով, շատ մեծ հարց է: Առավել ևս, եթե ԱԷԿ-ն էլ կանգնի (ամերիկյան «այլընտրանքի» թեման այլ խոսակցության առիթ է, դրան ոչ մեկ անգամ անդրադարձել ենք): 

Այսինքն, փաշինյանական «ապագա կան» նշանակում է նաև թանկ գազ կամ անգամ՝ դրա բացակայություն, թանկ էլեկտրաէներգիա, որ առանց այդ էլ էժան չէ, նշանակում է՝ հովհարային էներգամատակարարում, շղթայով՝ թանկացումներ, դրամի արժեզրկում, փիարված «բարձր» թոշակների զրոյացում: Կյանքի պայմանների վատացումն ու կենսամակարդակի անկումը ենթադրում է նաև ռելոկանտների համատարած փախուստ՝ դրա տնտեսական ու սոցիալական հետևանքներով:

Ավելին, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը տնտեսական առումով նշանակում է Հայաստանի տնտեսվարողների, ֆերմերների, գյուղմթերք վերամշակողների շուկաների համատարած կորուստ: Եվրոպային այդ ամենը պետք չէ, Իրանն ու Վրաստանն իրենցն ունեն, իսկ Թուրքիան ինքը կարող է Հայաստանի շուկան հեղեղել իր անորակ, վնասակար, հնարավոր է՝ նաև նպատակային թունավորած «գյուղմթերքով»:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կտրում է այն ճյուղը, որին նստած է Հայաստանի տնտեսությունը: Դրա հետևանքով թրմփոցով տապալվելը հարցի դեռ մի կողմն է, իսկ մյուս կողմն այն է, որ, բացի թրմփալուց, Հայաստանը պարզապես կարող է մնալ սոցիալտնտեսական պրոբլեմների ծանրամեծ գերանի տակ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






«Այս պահին հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետդեպը՝ Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասինՄիշել Մերսիեր. անհավանական Անժելիկա այն մասին, թե ինչպիսին պետք է լինի կինը Լոս Անջելեսի հրդեհը հասել է HOOLYWOOD-ինԳերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի տարածքի ընդլայնմանը«Փաստ». Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին»«Ժողովուրդ». Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերըՀնարավո՞ր է ուտել կանաչ բանան մինչև հասունանալըԹրամփը սատարում է Իլոն Մասկի հարձակումներին` Բրիտանիայի վարչապետի վրա. Պուշկով«Փաստ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում«Ժողովուրդ». Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվումՌուսական ուժերն արագ ճեղքումով դուրս են եկել Պոկրովսկ-Կոնստանտինովկա ռազմավարական մայրուղի«Փաստ». Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն«Ժողովուրդ». ՔԿ նորանշանակ պետն ազատվում է Արգիշտի Քյարամյանի կադրերիցՈր երկիր կարող է ներխուժել ԱՄՆ-ն. Ամերիկացի հրապարակախոսԱրևմտյան Հայաստանն էլ Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է. Փաշինյանի սկանդալային հայտարարությունըԱդրբեջանական ինքնաթիռի խոցման պատմությունն իրոք լուրջ վտանգ է դառնում Հայաստանի համարՉեմ կարող ասել, թե ինչ էի զգում, երբ ինձ համեմատեցին Արուս Կավկազի հետ. ՄենչԴուք շարունակեք «տատիկի ինադու ցրտահարել ձեր ականջները». ԲալասանյանՏիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել, այժմ գտնվում է կոմայի մեջԱյսօր Արմեն Մազմանյանի հիշատակի օրն էՀապաղելը մահ է. ինչ է առաջարկում Գեւորգ Գեւորգյանը«Բելգրանոն» ձևակերպել է Լուկաս Սելարայանի տրանսֆերը. Պաշտոնական Արթուր Միրանյանի գոլը` Հարավային Կորեայի փոխչեմպիոնի դարպասը (տեսանյութ)ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆ ՈՒ ՆՐԱ ՄԱՅՐԸԱրհեստական բանականությունը 2025 թվականին. Բիլ Գեյթսի, Իլոն Մասքի և Նասիմ Թալեբի կանխատեսումներըՈ՞ր մարտկոցներն են առավել պայթյունավտանգԻ՞նչն է խանգարում տիեզերական կառույցների ընդլայնմանը. Գիտնականները հայտնաբերել են առեղծվածային գործոն, որը ճնշում է Տիեզերքի աճըԲարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով. բանակ են մեկնել Կոտայքի նորակոչիկներըԱլիևը Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի մշակութային և կրոնական հուշարձանները պղծելու մեջ»Անթույլատրելի է արտատարածաշրջանային արտաքին ուժերի ներգրավումը տարածաշրջանային հարցերում․ ԱլիևԻնչպես գտնել ներքին հավասարակշռություն քո աձի հետ. հոգեբանի խորհուրդըՓաշինյանը պատվիրակություն է գործուղում ՌուսաստանՏասնմեկամյա աշակերտը պատմել է ողջ ճշմարտությունը ժամանակակից դպրոցի մասինբան, որոնք կարևոր է գաղտնի պահել․ հոգեբանների խորհուրդներըԴեղձի էքստրակտը ավելացնում է կյանքի տեւողությունը. AJLRԱրհեստական բանականությունը 2025 թվականին. Բիլ Գեյթսի, Իլոն Մասքի և Նասիմ Թալեբի կանխատեսումները Կալորիաների կրճատումը օրական 100-200-ով կօգնի նիհարել. ConversationԻսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքներըԱլիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում. Տաթևիկ ՀայրապետյանԹուրքիայում հիմնել են Կիբեռանվտանգության պետական վարչությունԳլխավոր հաջողակները. կենդանակերպի այս նշանները ստանում են այն, ինչ ուզում ենԻնչպե՞ս է ռուսական նավթավերամշակման գործարանների և նավթային պահեստների վրա հարձակումները ազդելու բենզինի գների վրաԱդրբեջանական ընտանիքները ՀՀ-ից հեռանալիս վաճառել, փոխանակել են իրենց տները, ստացել փոխհատուցում, նրանց իրավունքները սպառված են. ՄիրզոյանԲաքուն կշարունակի ջանքերը կայուն խաղաղություն ապահովելու համար. Ալիևը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչինԱլիևը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ«Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի որևէ երկրի հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա»․ ԲարոԶիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականըԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է ԿիևՄի օր "համբալները կոլորեն" համ իր, համ էլ քո վիզը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top