Խնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The Conversation Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.Ալիև Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА Новости Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ) Անանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելուն Մարմելադը մաքրում է օրգանիզմը ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ Նախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info «Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասին

Այսօրվա ապաշնորհ իշխանության նպատակը մեկն է՝ ամեն գնով գումար պոկել ազգաբնակչությունից. Նարե Արամյան

Ներքաղաքական

Հանրային տրանսպորտի թանկացումը քթներիս տակ, տոնածառ-տոնածառ ենք խաղում ու ուրախանում, որ մեր քաղաքը շատ է գեղեցկանում Ամանորին: Իսկ այն մյուս ՝ 11 ամիսներին, թե ինչ օրի է լինում, նկարագրելու չէ՝ անվերջանալի խցանումներ, անձրեւի ժամանակ, ջրհեղեղներ, անհասկանալի դիտահորեր, որոնք տարվա կեսը բաց են ու վտանգ են ներկայացնում, իսկ մյուս կեսը ասֆալտից այնքան բարձր են, որ ավելի լավ էր բաց լիներ: Մի խոսքով, ամեն բան այնքան կուտակված եւ խտացած է, որ «Իրավունք»-ը փորձում է կետ առ կետ, կամ տերեւ առ տերեւ անդրադառնալ երեւանյան խնդիրներին:

Այս անգամ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻ հետ ենք զրուցել՝ նախեւառաջ պարզելու, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ իրենց խմբակցության առաջնորդ Հայկ Մարությանը՝ Երեւանի նախկին քաղաքապետը, մի քանի տարվա մեջ մի քանի կարծիք է փոխում հանրային տրանսպորտի թանկացման վերաբերյալ: Ի դեպ, Արամյանը Լարիսա Ալավերդյանի դուստրն է, ով՝ 2004-2006 թթ.-երին եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Ո՞րն է Ձեր դիրքորոշումը Երեւանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Ձեր թիմի առաջնորդն ի սկզբանե դեմ է եղել դրան, հետագայում՝ քաղաքապետ լինելու ժամանակ, կարծես թե, փոխել է մտադրությունը, իսկ այսօր կրկին «Առավելագույնը՝ 100 դրամ» ստորագրահավաք է նախաձեռնել։

Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ այսօրվա քաղաքային ապաշնորհ իշխանությունների մասին այն է, որ նրանց կողմից իրականացվող յուրաքանչյուր նախագիծ միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ցանկացած ձեւով գումար «պոկելով» բնակիչների հաշվին բյուջե լցնել՝ ոչ մի արդարացում չունեցող իրենց ճոխ ծախսերը համայնքի հաշվին հոգալու նպատակով։ Տրանսպորտի թանկացումը վառ ապացույց է, թե ինչպես չի կարելի քաղաք կառավարել՝ մարդկանց համար առօրյայում առանց այդ էլ ծանր պահանջմունքները հոգալու ընթացքում արհեստական խոչընդոտներ ստեղծելով։ Մենք, իհարկե, արդեն վաղուց չենք զարմանում օրեցօր ավելի անտրամաբանական դարձող որոշումների վրա, եւ, այնուամենայնիվ, չենք դադարելու պայքարել, քանի որ դա մեր նվազագույն պարտականություն է բնակիչների հանդեպ՝ անկախ նրանց վերաբերմունքից կամ ընտրությունից։ Միաժամանակ, աներկբա է, որ մեր դիրքորոշումն անփոփոխ է. տրանսպորտի թանկացման կարիք չկա եւ առաջիկայում չի առաջանալու, իսկ առաջացման պարագայում պետք է որոշում կայացվի ժողովրդավարական գործիքների կիրառմամբ՝ այս դեպքում միայն ու միայն տեղական հանրաքվեի արդյունքներով։

Ի՞նչ գործնական առաջարկներ ունեք այս իրավիճակում, որքանո՞վ է անձամբ Ձեզ համար կարեւոր տրանսպորտի թանկացման խնդիրը, եթե հաշվի առնենք նաեւ, որ դեռ մի բան էլ իբրեւ լավություն են մեզ ներկայացնում թանկացումը։

Եթե մինչ օրս քաղաքապետարանում տեղավորված անպատասխանատուները բարի լինեին հիմնախնդիրների լուծման ռազմավարություններին անտեղյակ լինելով հանդերձ՝ մի փոքր խոհեմություն դրսեւորել եւ, ունենալով ավելի քան բավարար ժամանակ, առնվազն կատարել տարիներ շարունակ բարձրաձայնված եւ այսօր եւս պահանջվող բոլոր գործողությունները, ապա այսօր մենք կունենայինք բոլորովին այլ իրավիճակ։ Ֆինանսական կառավարման աննկարագրելի սխալների, ստվերն անհաղթահարելի դարձնելու, շարժակազմերի քանակական եւ որակական հնարավորությունների, ինչպես նաեւ նույնիսկ երթեւեկի նվազագույն անվտանգության եւ տարրական ժամանակացույցի բացակայության պայմաններում միակ տրամաբանական լուծումն այնպիսի փաթեթների ներդնումն է, որոնք հնարավորություն են ընձեռում մատչելի տարբերակներ ընտրել, ընդ որում, միանշանակ, մեկ ուղեւորության արժեքը պահպանելով առավելագույնը 100 դրամ։ Կարեւորում եմ Ձեր հարցը՝ յուրաքանչյուրիս համար հանրությանը հուզող հարցերին անպայման արձագանքելու տեսանկյունից։ Եթե ես անձամբ չեմ օգտվում տրանսպորտից, արդյո՞ք իրավունք ունեմ` անտարբեր մնալու։ Չէ՞ որ մեր ազգականները, բարեկամները, ընկերները, ի վերջո, հանրության լայն շրջանակները ամեն օր երթեւեկում են հենց տրանսպորտով։ Ուստի՝ չափազանց մեծ նշանակություն ունի յուրաքանչյուրիս արդարամիտ եւ հանրային շահը որպես առաջնահերթություն կարեւորող դիրքորոշումը։

Անդրադառնանք համատիրություն երեւույթին, որի վերաբերյալ քաղաքացին մշտապես բողոքում է: Վերջապես, ի՞նչ նպատակով են ստեղծվում համատիրությունները, եթե դրանց մասին միայն բողոքներ ենք լսում, ընդ որում՝ տարիներ շարունակ, բայց, միեւնույնն է, ոչինչ չի փոխվում։

Իրականում քչերն են տիրապետում առնվազն այն տեղեկատվությանը, որ համատիրությունների գործունեության նպատակները սահմանված են եւ նախատեսում են, նախեւառաջ, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժինային սեփականություն հանդիսացող գույքի կառավարում, ինչպես նաեւ պետական, տեղական, դատական եւ այլ պատկան մարմիններում սեփականատերերի ընդհանուր շահերի պաշտպանություն։ Սակայն, հաշվի առնելով, որ պետությունը համատիրությունների նկատմամբ վերահսկողություն գրեթե չի իրականացնում, մի շարք պատճառներ են առաջանում որոշ համատիրությունների համար, մեղմ ասած, ոչ արդյունավետ գործունեություն ծավալելու։ Իսկ մշտադիտարկման համակարգի բացակայության պայմաններում համատիրությունների ընդհանուր ժողովների մասնակցության շեմը հաճախ չի ապահովվում, ինչը եւս առաջացնում է հավելյալ հարցեր։

Ի՞նչ օրենսդրական եւ գործնական բացեր եք տեսնում համատիրությունների շուրջ բնակիչների դժգոհությունների առնչությամբ։

Համատիրությունների վերաբերյալ օրենսդրական եւ գործնական բացերը հնարավոր է ներկայացնել մի քանի խմբավորված կետերով. օրինակ՝ գործունեության հաշվետվողականության եւ ֆինանսական թափանցիկության, ինչպես նաեւ բնակիչների մասնակցայնության ոչ բավարար պահանջներ, պետական եւ հանրային վերահսկողության չհստակեցված ձեւաչափեր, բնակիչների իրավունքների պաշտպանության իրավակիրառական դատարկություն։ Ընդհանուր առմամբ, եւ այս պարագայում՝ առավել ակներեւ է որոշումների կայացման գործընթացում քաղաքացիներին՝ իրենց ամենաուղիղ ձեւով, պարզապես առօրյային վերաբերող խնդիրների լուծմանը եւ դրանց շուրջ որոշումների կայացմանը ներգրավելու ժողովրդավարական թիվ մեկ սկզբունքի իսպառ անտեսումը։ Այս առումով կարեւոր է նաեւ պարտականությունների եւ պատասխանատվության սահմանումները, եւ, ի վերջո, կառավարման այլընտրանքների դիտարկումներն ու բազմակողմանի ուսումնասիրությունը ու, հաջորդիվ, Հայաստանին եւ մեր համայնքներին համաչափ շրջաններ ունեցող երկրներում կիրառվող ժամանակակից տարբերակների ներդնումը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Խնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». ԶուրաբիշվիլիԱղբահանության վճարը կհաշվարկվի ոչ թե անձերի քանակով, այլ քմ-երով. փոխքաղաքապետՊուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. ՊեսկովՆախագահները ճիշտ արեցին՝ հրաժարվեցին Նիկոլի հետ բանավեճի հրավերից, պատրաստ եմ, թող լայաղ անի, գա․ Աշոտյան (տեսանյութ)Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազիԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՈւկրաինայում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտարարել է՝ Զելենսկին փորձում է կաշառել Սլովակիայի վարչապետինՎայր եմ դնում ավագանու մանդատս. Գրիգոր ՀարությունյանՏիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է. փաստաբանՀՖՖ-ն միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին․ փաստաբանՌուսաստանում հայտնել են՝ երբ են ստուգելու միգրանտ երեխաների ռուսաց լեզվի իմացությունըԱզգային դաշտում պայքարած տղերքին բանտարկում են, ֆաշիստական կազմակերպություններին՝ աջակցում ու ֆինանսավորում. ՍումբուլյանՀին ավտոբուսներին կփոխարինեն 2 անգամ ավելի տեղատարողությամբ «Ժոնգ տոնգ»-ները․ ԳալջյանՆիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ ԴեմոյանԵթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը՝ նախկին նախագահներինՌԴ նախագահը կմասնակցի Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին78-ամյա Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել էԱլբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծինԷրդողանը կայցելի Սիրիա մեծ պատվիրակությամբ. HürriyetՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԹրամփը քննադատել է Բայդենին․ CNNՄիջերկրական ծովում ռուսական նավ է խորտակվել. կան անհետ կորածներԱյսօր և վաղը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top