Գիտնականները ստեղծել են յուրահատուկ ռոբոտ
ՀասարակությունՇվեյցարիայից և ԱՄՆ-ից գիտնականները ստեղծել են յուրահատուկ ռոբոտ (ագռավ), որն ագռավի պես սկսում է թռչել ցատկելով։
Աշխատանքը հրապարակվել է Nature հանդեսում։
«Ռոբոտն ունակ է գործել տարբեր միջավայրերում, կարող է քայլել, ցատկել կամ ոստոստել գետնի վրա, ինչպես նաև կարող է պոկվել գետնից ցատկերի օգնությամբ»,-պատմում է մշակման համահեղինակ Վոն Դոնգ Շինը:
RAVEN-ն անշարժ թևեր և V-աձև պոչ ունի, թռիչքն իրականացվում է կտուցի տեղում տեղադրված պրոպելլերի միջոցով։ Թռիչքն իրականացվում է ցատկի հաշվին՝ հիմնակմախքի առջևի մասում տեղակայված պրոպելլերի համաժամանակյա գործարկումով: Գիտնականների կարծիքով՝ թռիչքի այս տեսակն ավելի քիչ էներգիա է ծախսում, քան թևերի օգնությամբ թռիչքը:
RAVEN-ը ճշգրիտ չի ընդօրինակում թռչունների շարժումները: Իսկական թռչուններն ավելի շատ շարժական հոդեր ունեն, քան ռոբոտը, ինչը նրանց ավելի ճարպիկ է դարձնում: Բայց շարժական հոդերը ռոբոտի քաշը կավելացնեին։ Դրա համար էլ ռոբոտն ընդամենը երկու մեխանիկական հոդ ունի, որոնք կրկնում են ազդրի և սրունքաթաթի շարժումները։
Սա «թռչունին» հնարավորություն է ընձեռում շրջանցել խոչընդոտներն ու վեր թռչել կանգնած դիրքից, ինչը նրան խոստումնալից է դարձնում դժվարամատչելի վայրերը ուսումնասիրելու, փրկարարական առաքելությունների և դժվարին բարդ պայմաններում աշխատելու համար:
Ինժեներների կարծիքով RAVEN ռոբոտը հարմար կլինի հեռավոր տարածքներ բեռներն առաքելու համար:
Նրանք նախատեսում են կատարելագործել ռոբոտը՝ դրանց թվում՝ ինքնավար վայրէջքի սենսորները: Ինժեներները միաժամանակ ցանկանում են ռոբոտն ավելի թռչնանման դարձնել։