Ինչպես է մարդու գոտկատեղի չափն ազդում նրա սրտամկանի աշխատանքի վրա
ՀասարակությունՄարդու գոտկատեղի չափը կարող է ազդել նրա սրտանոթային համակարգի աշխատանքի վրա՝ որոշ դեպքերում հանգեցնելով առողջական խնդիրների զարգացման։ Այս մասին ասել է ռուս հանրահայտ սրտաբան Յան Գաբինսկին, գրում է URA.ru-ն։
«Այսպիսի հետազոտություններ են անցկացվել․ եթե մարդը չափերով մեծ գոտկատեղ ունի, ապա նա մետաբոլիկ համախտանիշ ունի, այսինքն՝ ճարպակալում, և դա բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա», - նշել է փորձագետը։
Նման վիճակը նա անվանում է «գոտու համախտանիշ», երբ գոտու վրա արված անցքերը չեն բավականացնում։ Գաբինսկու խոսքով՝ համարվում է, որ տղամարդկանց դեպքում վտանգավոր է համարվում 102 սմ-ից լայն գոտկատեղը, իսկ կանանց դեպքում՝ 88 սմ-ից լայն։
Ինչպես շեշտել է մասնագետը, սրտամկանի ու սրտանոթային համակարգի առողջության ու ճիշտ աշխատանքի համար հարկավոր է սահմանափակել ճարպոտ մթերքը, ալկոհոլն ու ծխախոտը, ինչպես նաև օրական մոտ մեկ ժամ քայլել։