Քնի մասին առասպելներ, որոնց մարդիկ իրականում հավատում են: Եվ թե ինչու են դրանք սխալ
ՀասարակությունԱյսօր շատ մարդիկ ունեն քնի խանգարումներ, ու այն յուրաքանչյուրի մոտ ունի իր պատճառները, որոնք տարբեր մարդկանց մոտ տարբեր են:
Ոմանք երջանիկ են իրենց զգում, քանի որ անկողին մտնելուց անմիջապես հետո ընկնում են խորը քուն, իսկ մյուսները մի փոքր օգնության կարիք ունեն լավ գիշերային հանգստի հասնելու համար: Կան անհամար եղանակներ, որոնք մարդիկ փորձում են, որպեսզի բարելավեն արագ քնելու ունակությունը: Այնուամենայնիվ, որոշ գաղափարներ ավելի լավ են աշխատում, քան մյուսները: Կան նաև որոշ մեթոդներ որոնք ընդհանրապես չեն էլ գործում: Բայց մարդիկ շարունակում են հավատալ:
Ուսումնասիրելով թե մարդիկ ինչ սխալներ են անում իրենց քունը կարգավորելու համար, Calm-ի հիմնադիրները միջազգային հարցում են անցկացրել՝ հարցում կատարելով մեծահասակների շրջանում ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորություններում և Ֆրանսիայում: Հարցումների օգնությամբ նրանք կարողացան կազմել ամենատարածված քնի առասպելների տասնյակը:
Ահա այդ տաս առասպելները, որոնց մարդիկ իրականում հավատում են և, թե ինչու են դրանք սխալ:
Քնի առասպել # 1
Հարցման մասնակիցների 56 տոկոսը կարծում է, որ մեքենայի ապակիները իջեցնելը կամ օդափոխիչը միացնելը կօգնի ձեզ արթուն մնալ մեքենա վարելիս:
Ինչու է սխալ. Այս լուծումներն անարդյունավետ են և վտանգավոր: Փոխարենը, լավագույն տարբերակն այն կլինի որ ապահով գոտի քաշեք մեքենան և 15-ից 45 րոպեանոց քուն մտնեք:
Քնի առասպել # 2
Հարցման մասնակիցների 48 տոկոսը կարծում է, որ քնի ընթացքում ուղեղը վերջապես հանգստանում է:
Ինչու է սխալ. Քնի ժամանակ ձեր մարմինը կարող է հանգստանալ, բայց ուղեղը մնում է ակտիվ, վերալիցքավորվում է և շարունակում է վերահսկել մարմնի գործառույթները:
Քնի առասպել # 3
Հարցման մասնակիցների 50 տոկոսը կարծում է, որ երբեք չպետք է արթնացնել լուսնոտ մարդուն:
Ինչու է սխալ. Քնկոտները կարող են իրենց վտանգի տակ դնել, ուստի նրանց արթնացնելը իրականում չափազանց կարևոր է: Մասնագետներն առաջարկում են օգնել քնկոտին վերադառնալ անկողին: