Ռուսները գրավել են Չասով Յարում ուկրաինական պաշտպանության գլխավոր կետը
ՄիջազգայինՈւկրաինական ռազմական ուղղվածության աղբյուրը հայտնում է.
«Ռուսաստանի զինված ուժերը փաստացի գրավել են Չասով Յարում գտնվող հրակայուն գործարանը։ Դա քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության առանցքային կետն էր։ Այժմ, հավանաբար, ուկրաինական զորքերի հիմնական պաշտպանությունը կկենտրոնացվի բարձրահարկ շենքերի տարածքում։ Նրանք գտնվում են գործարանի հարևանությամբ դեպի արևմուտք»:
Վերձին միտքը քիչ իրատեսական է: Բանն այն է, որ ռուսներն արդեն իսկ գրավել են այդ բարձրահարկ շենքերի հատվածի զգալի մասը, իսկ մնացածը երեք կողմից շրջապատված վիճակում են: Նման իրավիճակում պաշտպանություն կարելի է կազմակերպել, բայց ոչ երկար: Իրականում, հրակայուն իրերի գործարանը հանձնելով, ուկրաինական բանակը, ըստ էության, ամբողջությամբ կորցրեց Չասով Յարը: