Մեսսին, Սուարեսը, Բուսկետսը և Ալբան ծաղիկ են դրել Հեյդար Ալիևի գերեզմանին
Սպորտ
Բաքվի «Կրիստալ Հոլ» համալիրում Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսսին, ինչպես նաև Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան հանդիպել են երկրպագուներին՝ մասնակցելով բարեգործական միջոցառմանը։
Լիոնել Մեսսին և նրա թիմակիցները ծանոթացել են «Նախշերի պար» գորգերի հավաքածուին, դասական ավտոմեքենաների ցուցահանդեսին և այլ էքսպոզիցիաներին։
Բացի այդ, արգենտինացին այցելել է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կենտրոն, հետո նաեւ ծաղիկներ խոնարել նախկին նախագահի շիրիմին։