Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25-ին Արեւմուտքի երկրներն 9 տրիլիոն դոլար են ծախսել՝ հակասովետական ագիտացիա տանելու համար. Վազգեն Սաֆարյան Ինչ է կատարվել Կոնսերվատորիայի պատերի ներքո. Նանա Մարգարյանը փակագծեր է բացում ԽՍՀՄ-ի մեծագույն նվաճումն այն էր, որ մարդկությանն ազատագրեց ֆաշիզմի լծից. Հայկ Ղազարյան Ջուր չի լինի «Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից «Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել Նիկոլն իր «քովիդով» հերթական ծանր հարվածը հասցրեց Հայաստանին Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները

ԱԼԻԵՎՆ ԷԼ Է ՏԵՍՆՈՒՄ, ՈՐ ՓՈՐՁՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԹԱԿԱ՞ՐԴՆ ԸՆԿԱՎ

Վերլուծություն

Սի­րիա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են մե­ծա­պես կա­րե­ւոր­վել Հա­յաս­տա­նի հա­մար, հաշ­վի առ­նե­լով, որ ցան­կա­ցած զար­գաց­ման դեպ­քում վերջ­նա­կան պատ­կե­րը, ո­րը կձե­ւա­վոր­վի, պար­զա­պես չի կա­րող ազ­դե­ցութ­յուն չթող­նել մեր երկ­րի վրա: Ընդ ո­րում, ինչ­պես ծայ­րա­հեղ բա­ցա­սա­կա­ն, մին­չեւ, որ­քան էլ քիչ հա­վա­նա­կան է թվում, միան­գա­մայն դրա­կան ի­մաս­տով: Նաեւ շատ կարեւոր հարց է, թե ինչպե՞ս է տեսնում այդ ամենը Ալիեւը:

ԻՐԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ին­չե­ւէ, վեր­ջին եր­կու օ­րերին, այն է՝ հե­տա­սադ­յան Սի­րիա­յում իրավիճակը, մի կող­մից, դե­ռեւս միան­գա­մայն կան­խա­տե­սե­լի սցե­նա­րի մեջ է: Բայց հար­ցա­կան­նե­րի պա­կաս էլ չկա:

Այս­տեղ նախ ֆիք­սենք ընդ­հան­րա­կան ֆո­նը: Նախ, եր­կու ա­ռանց­քա­յին խա­ղա­ցող­ներ՝ Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը, մի­գու­ցե ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր վա­ծութ­յուն­նե­րի արդ­յուն­քում, մի­գու­ցե Էր­դո­ղա­նի հեր­թա­կան դա­վա­ճա­նութ­յան արդ­յուն­քում այս պա­հին սի­րիա­կան ընդ­հա­նուր խա­ղի մեջ տե­սա­նե­լի չեն: Ի­րանն առ­հա­սա­րակ ո­րե­ւէ տե­սա­նե­լի գոր­ծա­ռույթ, դիրք այս պա­հին չու­նի, ո­րի պատ­ճա­ռով թեհ­րան­յան ո­րո­շա­կի ու­ժեր ար­դեն իսկ սկսել են գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րին մե­ղադ­րել դա­վա­ճա­նութ­յան մեջ: Ու հաշ­վի առ­նե­լով, թե ինչ­պես Ի­րանն ա­ռանց մա­տը մա­տին տա­լու, ինչ-ինչ կաս­կա­ծե­լի բա­ցատ­րութ­յուն­նե­րով բա­ռա­ցիո­րեն փա­խավ Սի­րիա­յից, նման մե­ղադ­րանք­նե­րը կա­րող են ի­րենց հիմ­քում ո­րո­շա­կի փաս­տարկ­ներ ու­նե­նալ: Ի­հար­կե, կա նաեւ այն բա­ցատ­րութ­յու­նը, որ Ի­րա­նում պե­տութ­յան գլուխն ա­մե­նե­ւին էլ նա­խա­գա­հը չէ: Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս քա­նիցս խո­սակ­ցութ­յուն­ներ տա­րած­վե­ցին գե­րա­գույն ա­ռաջ­նորդ Ա­լի Խա­մե­նեիի վատ ա­ռող­ջա­կան վի­ճա­կի մա­սին: Ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ այդ լու­րե­րը ֆեյք են, ա­պա մեկ է, կա նաեւ այն հար­ցը, թե ար­դեն 85 տա­րին բո­լո­րող Խա­մե­նեին ի վի­ճա­կի՞ է կա­յուն վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հել իշ­խա­նութ­յան նա­խա­գա­հա­կան թե­ւը: Միա­ժա­մա­նակ, ե­թե պարզ­վի, որ Խա­մենեիի մոտ ինչ-ինչ տա­րի­քա­յին, ա­ռող­ջա­կան կամ այլ խնդիր­ներ կան, դա կա­րող է տա­րած­վել նրա վե­րահս­կո­ղութ­յան տակ գոր­ծող Հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի գոր­ծու­նեութ­յան վրա եւս: Եվ այս ա­մե­նը նո­րից գնում-հաս­նում է այն հար­ցին, թե ի­րա­կա­նում նախ­կին նա­խա­գահ Ռայի­սիի ող­բեր­գա­կան կոր­ծա­նու­մը պա­տա­հա­կա՞ն էր, ին­չը շտա­պե­ցին հաս­տա­տել ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րը, ո­րոնց գոր­ծու­նեութ­յան, ա­վե­լի կոնկ­րետ՝ ան­գոր­ծու­նեութ­յան արդ­յուն­քում է, որ մաս­նա­վո­րա­պես Սի­րիա­յում այս վի­ճակն է, չհաշ­ված այն կո­րուստ­նե­րը, ո­րոնք կրեց «Հեզ­բոլ­լա­հը»: Ու դեռ կա­րող է կրել, հաշ­վի առ­նե­լով սի­րիա­կան ներ­կա ի­րո­ղութ­յու­ննե­րը, ին­չին դեռ կհաս­նենք: Վեր­ջա­պես, ան­հաս­կա­նա­լիո­րեն մի գլուխ հե­տաձգ­վում է նաեւ Ռու­սաս­տա­նի հետ աղ­մուկ հա­նած ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին պայ­մա­նա­գի­րը, ո­րը եւս տա­րա­կու­սանք­ներ է ա­ռա­ջաց­նում Թեհ­րա­նի ներ­կա քա­ղա­քա­կան կուր­սի հետ կապ­ված: Կարճ ա­սած, Ի­րա­նի հետ կապ­ված հար­ցեր կան, եւ դրանք դեռ մնում են բաց:

Ինչ վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նին, մի կող­մից Էր­դո­ղա­նը, մյուս կող­մից՝ սի­րիա­կան, ե­թե կա­րե­լի է ա­սել՝ նոր իշ­խա­նութ­յու­ննե­րը դեռ պնդում են, որ ցան­կա­նում են Մոսկ­վա­յի հետ լավ հարաբե­րութ­յու­ններ պահ­պա­նել, եւ որ այս պա­հին ռու­սա­կան բա­զա­նե­րի հետ կապ­ված ո­րե­ւէ խնդիր չկա: Նաեւ, որ պետք են նոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուններ, եւ բա­զա­նե­րը կա­րող են մնալ: Այդ տե­սա­կե­տին է նաեւ ռու­սա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րից մե­կը, ո­րը հայտ­նում է, որ Սի­րիա­յից ռու­սա­կան կոն­տին­գեն­տի ա­վիա­ցիոն եւ հա­կաօ­դա­յին բա­ղադ­րի­չի մի մա­սը կտե­ղա­փոխ­վի Ռու­սաս­տան՝ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ գոր­ծար­կե­լու հա­մար: Նաեւ, որ ֆունկ­ցիո­նալ ի­մաս­տով այդ ու­ժերն ար­դեն Սի­րիա­յում պա­հել պետք չեն: Բայց միա­ժա­մա­նակ, որ դա չի վե­րա­բե­րում նա­վա­տոր­մին, ո­րը կմնա, այդ թվում՝ ցա­մա­քա­յին եւ օ­դու­ժի այն քա­նա­կութ­յու­նը, ո­րը պետք է բա­զա­նե­րի եւ նա­վա­տոր­մի թի­կուն­քա­յին ա­պա­հով­ման հա­մար: Կարճ ա­սած, նման պայ­ման­նե­րի պահ­պան­ման դեպ­քում Ռու­սաս­տա­նը Սի­րիա­յում իր գլո­բալ դիր­քե­րը պահ­պա­նում է, սա­կայն դուրս է գա­լիս ըն­թա­ցիկ գոր­ծըն­թաց­նե­րից: Եվ ե­թե ռեալ նա­յենք, դա մի­գու­ցե հենց Մոսկ­վա­յի շա­հե­րին հա­մա­հունչ է:

ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՍԱՎ ԴԱՄԱՍԿՈՍԻՆ

­Սի­րիա­յում գոր­ծող բուն ու­ժերից Թուր­քիան, թեեւ հա­մար­վում է հաղ­թող կողմ, բայց նաեւ պա­կաս հիմ­նա­վոր չէ այն մո­տե­ցու­մը, թե այս­տեղ փորձ­ված Էր­դո­ղա­նը եր­կու ոտ­քով թա­կարդն է ըն­կել: Այս­պես, Էր­դո­ղանն այս պա­հին ակտիվո­րեն փոր­ձում է ա­ռաջ տա­նել Սի­րիա­յի միաս­նա­կա­նութ­յան թե­ման, եւ հաս­կա­նա­լի է, թե ինչ ի­մաս­տով: ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի հո­վա­նու տակ գտնվող քրդերն այս օ­րե­րին շա­րու­նա­կում են ակտի­վո­րեն ընդ­լայ­նել ի­րենց տի­րույթ­նե­րը, ար­դեն ան­թա­քույց խո­սե­լով, որ կա­րող են ձե­ւա­կա­նո­րեն մնալ Սի­րիա­յի կազ­մում, սա­կայն ա­մե­նա­լայն՝ ան­կախ պե­տա­կա­նութ­յան հաս­նող կար­գա­վի­ճա­կով եւ այն բո­լոր տա­րածք­նե­րում, ո­րոնք ի­րենց վե­րահս­կո­ղութ­յան տակ են: Ե­թե ոչ, ա­պա պար­զա­պես ան­կա­խութ­յուն կհռչա­կեն: Դա Թուր­քիա­յի մղձա­վան­ջա­յին տար­բե­րակն է՝ Քուր­դիս­տան իր հա­րե­ւա­նութ­յամբ, ո­րին շատ ա­րագ կմիա­նա նաեւ ի­րաք­յան Քուր­դիս­տա­նը՝ հա­վակ­նե­լով թուր­քա­կան քրդաբ­նակ տա­րածք­նե­րին եւս: Այ­սինքն, Թուր­քիան իր հա­րե­ւա­նութ­յամբ կու­նե­նա ոչ թե իր ներ­կա­յաց­րա­ծով, ա­հա­բեկ­չա­կան քրդա­կան ու­ժեր, այլ` քրդա­կան պե­տութ­յուն իր բա­նա­կով եւ նման ա­մեն ին­չով հան­դերձ: Ա­վե­լին, նաեւ հզոր պո­տենց­իա­լով, հաշ­վի առ­նե­լով նավ­թա­գա­զա­յին ա­ռատ պա­շար­նե­րի առ­կա­յութ­յու­նը: Էր­դո­ղա­նի ա­սած` միաս­նա­կան Սի­րիան, ըստ էութ­յան, նշա­նա­կում էր ոչ մի Քուր­դիս­տան: Բայց ե­ղավ Թ­րամ­փի բաց մե­սի­ջը, որ իշ­խա­նութ­յան գա­լուն պես քրդե­րի դեմ հար­ձա­կու­մը կհա­մա­րի ԱՄՆ-ի վրա հար­ձա­կում:

Մ­յուս կող­մից էլ, մինչ Էր­դո­ղանն էյ­ֆո­րիկ վի­ճա­կում էր հայտն­վել Հա­լե­պում եւ Դա­մաս­կո­սում ի հայտ ե­կող թուր­քա­կան դրոշ­նե­րի տես­քի՝ ի­րեն պատ­կե­րաց­նե­լով այդ տա­րածք­նե­րի տե­րը, Իս­րա­յե­լը, ա­ռանց ա­վե­լորդ աղ­մու­կի, սկսեց կա­մաց-կա­մաց ա­ռա­ջա­նալ հա­րա­վա­յին Սի­րիա­յում՝ «ձեռ­քի հետ» էլ ա­մե­րիկ­յան ա­վիա­ցիա­յի օգ­նութ­յամբ ոչն­չաց­նե­լով Ա­սա­դից մնա­ցած ողջ ռազ­մա­կան պո­տենց­իա­լը, այդ թվում՝ ռազմական նավատորմը: Ս­րա­նով ի­րենց սի­րիա­կան իշ­խա­նութ­յուն պատ­կե­րաց­նող նոր ու­ժե­րին գործ­նա­կա­նում ո­րե­ւէ հնա­րա­վո­րութ­յուն չի մնում պատ­շաճ դի­մադ­րութ­յուն կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Ա­ռա­վել եւս, որ թեեւ այդ խմբա­վո­րում­ներն ա­ռա­ջին հա­յաց­քից գոր­ծում էին Էր­դո­ղա­նի հրա­հանգ­նե­րով, սա­կայն դրանց մեջ քիչ չեն Իս­րա­յե­լից եւ ԱՄՆ-ից հո­վա­նա­վոր­վող­նե­րը, ո­րոնք ար­դեն իսկ բա­խում­ներ են սկսել էր­դո­ղա­նա­կան վարձ­կան­նե­րի հետ:

Եվ ա­հա, ե­րեկ օր­վա ա­ռա­ջին կե­սին իս­րա­յել­յան ու­ժե­րը Դա­մաս­կո­սից ըն­դա­մե­նը 20 կի­լո­մետ­րի վրա էին, եւ այդ­պես էլ տե­սա­նե­լի չէր այն ու­ժը, որն ի զո­րու է կամ նույ­նիսկ ցան­կութ­յուն ու­նի կանգ­նեց­նել այդ շար­ժը, ե­թե Իս­րա­յե­լը փոր­ձի վերց­նել նաեւ Սի­րիա­յի մայ­րա­քա­ղա­քը: Միա­ժա­մա­նակ, իս­րա­յել­յան բա­նա­կը շարժ­վե­լով նաեւ Լի­բա­նա­նի սահ­մա­նն­երի եր­կայ­քով, շրջան­ցում է «Հեզ­բոլ­լա­հի» պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գը եւ ե­թե հար­վա­ծի թի­կուն­քից, այս խմբա­վո­րու­մը եւս բարդ վի­ճա­կում է հայտն­վե­լու, իսկ Ի­րա­նը՝ նոր պար­տութ­յուն կկրի:

­Կա նաեւ այն վար­կա­ծը, որ Թուր­քիան եւ Իս­րա­յե­լը պար­զա­պես պայ­մա­նա­վոր­վել են կի­սել Սի­րիան: Բայց մեկ է, քրդա­կան խնդի­րը նաեւ այս վար­կա­ծին է հար­վա­ծում: Այ­սի­նքն, վե­րահս­կե­լով հա­րա­վա­յին Սի­րիան, Իս­րա­յե­լը միա­նում է այս­տեղ ե­ղած ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան գո­տուն, այս­տե­ղից էլ՝ Դեր Զո­րի հատ­վա­ծին, ո­րը քրդե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ է: Այս դեպ­քում ար­դեն Քուր­դիս­տա­նի ստեղ­ծու­մը դառ­նում է ան­խու­սա­փե­լի: Հաշ­վի առ­նե­լով, որ սա Իս­րա­յե­լի հա­մար հնա­րա­վո­րութ­յուն է՝ օգտ­վել այդ տա­րածք­նե­րի նավ­թա­գա­զա­յին պո­տենց­իա­լից՝ դրա­նով զրո­յաց­նե­լով ար­տա­քին աշ­խար­հից իր է­ներ­գե­տիկ կախ­վա­ծութ­յու­նը: Իսկ ա­հա Թուր­քիա­յին, ե­թե ան­գամ ինչ-որ բան են պայ­մա­նա­վոր­վել, նման ի­րո­ղութ­յու­նը դնե­լու է մաս­նատ­ման հե­ռան­կա­րի ա­ռաջ՝ լի­նի այս պա­հին, թե մի 5-10 տա­րուց: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ Քուր­դիս­տա­նի ստեղծ­ման դեպ­քում ԱՄՆ-ին այ­լեւս տա­րա­ծաշր­ջա­նում Թուր­քիա­յի պես դաշ­նա­կից հաս­տատ պետք չէ: Բո­լոր խա­ղադ­րույք­նե­րը կկա­տա­րեն Քուր­դիս­տա­նի վրա, որը տա­րա­ծաշր­ջա­նում ու­նե­նա­լով կենտ­րո­նա­կան դիրք, հնա­րա­վո­րութ­յուն կտա վե­րահս­կել ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը: Եվ, վստահ ե­ղեք, շատ ա­րագ իր տնտե­սա­կան, ռազ­մա­կան պո­տենց­իա­լով ա­ռաջ կանց­նի Թուր­քիա­յից էլ, Ի­րա­նից էլ:

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ԴՈՒԳԻՆՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

­Հաշ­վի առ­նե­լով բո­լոր վտան­գա­վոր հե­տե­ւանք­նե­րը, Էր­դո­ղա­նի հա­մար մեկ ռեալ ու­ղի է մնում՝ սե­փա­կան ողջ ու­ժե­րով գրո­հել քրդե­րի վրա: Սա­կայն բա­ցի այն, որ ԱՄՆ-ից ար­դեն ու­ղիղ ձե­ւով սպառ­նում են պատ­ժա­մի­ջոց­նե­րով, քրդերն էլ ի­րենց հեր­թին են հա­մընդ­հա­նուր մո­բի­լի­զա­ցիա հայ­տա­րա­րել, ինչ­պես նաեւ, ա­րա­գո­րեն ի­րաք­յան Քուր­դիս­տա­նից այս­տեղ են ժա­մա­նում պատ­րաստ­ված քրդա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը: Իսկ թե մին­չեւ ուր կհաս­նի Իս­րա­յե­լը, ե­թե Էր­դո­ղանն ու­նե­ցած-չու­նե­ցա­ծը կենտ­րո­նաց­նի քրդե­րի դեմ, սա էլ է մեծ հարց:

Էր­դո­ղա­նը կա­րող է նաեւ դի­մել Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի օգ­նութ­յա­նը: Եվ այն, որ հիմ­նա­կան հար­վա­ծա­յին ուժ «Հա­յաթ Թահ­րիր ալ-­Շամ»- ի ա­ռաջ­նորդ եւ Ա­սա­դի փո­խա­րի­նո­ղի հա­մա­րում ու­նե­ցող Ա­բու Մու­համ­մադ Ալ-­Ջու­լա­նին Կա­տա­րի մի­ջո­ցով անձ­նա­կան ու­ղերձ հղեց Ի­րա­նի ՝ «ընդ­հա­նուր իս­լա­մա­կան սկզբունք­նե­րի» վրա հիմն­ված հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ա­ռա­ջար­կով, դրան է նման­վում։ Բայց, չնա­յած դրան, Էր­դո­ղա­նին պետք է որ մտա­հո­գի ռուս փի­լի­սո­փա, ռու­սա­կան քա­ղա­քա­կան ստրա­տե­գի հա­մա­րում ու­նե­ցող Ա­լեք­սանդր Դու­գի­նի հայ­տա­րա­րութ­յու­նը. «Սի­րիան թա­կարդ էր Էր­դո­ղա­նի հա­մար: Նա ռազ­մա­վա­րա­կան սխալ թույլ տվեց: Նա դա­վա­ճա­նեց Ռու­սաս­տա­նին: Նա դա­վա­ճա­նեց Ի­րա­նին: Նա դա­տա­պարտ­ված է մեռ­նե­լու։ Քե­մա­լա­կան­նե­րի վախ­ճա­նը հի­մա է սկսվել: Քե­մա­լա­կան­ներ, մենք ձեզ ա­ջակ­ցել ենք մինչեւ այս պա­հը: Այ­սու­հետ դուք կզղջաք»:

­Նաեւ չմո­ռա­նանք, որ Թ­րամփն ար­դեն Մոսկ­վա­յին ակ­նար­կել է պայ­մա­նա­վոր­վե­լու մա­սին: Կա­րող է ստաց­վել Ուկ­րաի­նա­յի դի­մաց Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը: Թեեւ Ի­րա­նի հետ կապ­ված, հի­շեց­նենք, դեռ հար­ցեր կան:

Ու երեւի այս ամենն Ալիեւն էլ է տեսնում:

 






Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25-ինԱրեւմուտքի երկրներն 9 տրիլիոն դոլար են ծախսել՝ հակասովետական ագիտացիա տանելու համար. Վազգեն ՍաֆարյանԻնչ է կատարվել Կոնսերվատորիայի պատերի ներքո. Նանա Մարգարյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի մեծագույն նվաճումն այն էր, որ մարդկությանն ազատագրեց ֆաշիզմի լծից. Հայկ ՂազարյանՋուր չի լինի«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից«Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորելՆիկոլն իր «քովիդով» հերթական ծանր հարվածը հասցրեց ՀայաստանինՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարներըՈւկրաինական բանակցային գործընթացը վերահսկելու է Կրեմլը. Ռուսական աղբյուրՎելիկայա Նովոսելովկայում ուկրաինական դիրքերը մշակվում են անօդաչուներով եւ հրետանիով (Տեսանյութ)«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել«Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են«Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համարՓաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին՝ քովիդի պատճառովՈւկրաինական հենակետում ռուսական գրոհայինները ոչնչացրել են լեհ վարձկաններինԶելինսկին Մոսկվայում ոստիկանական մեքենա է այրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Պոկրովսկի ուղղությամբ մեծ քանակներով այրվում է ՆԱՏՕ-ի տեխնիկանԱնույշ Խուդավերդյանը պաշտոնապես լքել է «Հանրային ձայն» կուսակցությունը. Վարդան ՂուկասյանՀերի՛ք է խաբեք ու մարդկանց էշի տեղ դնեք. ԶԱՐՄԱՆՔՀիշեցրել են Փաշինյանին, թե ինչերի է ընդունակ Թորոսյանը. ԲԱՄԲԱՍԱՆՔԹուրքիան ու Ադրբեջանը քննարկում են զորավարժությունների ինտենսիվության ավելացման հարցըԱլեն Սիմոնյանը պարգևատրումներ է արելՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈվ չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ ԶաքարյանԽնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top