Դեկտեմբերի 12-ը «Լեւ Գրուպ»-ի համար տոնական է. Շնորհավոր 24-ամյակդ արդարադատության առաջամարտիկ ի նպաստ ՀՀ քաղաքացու եւ ՀՀ իրավունքի զարգացման գործող «Լեւ Գրուպ»
Դեկտեմբերի 12-ը «Լեւ Գրուպ» ընկերության համար տոնական է, 24 տարի առաջ այս օրը ծնվեց տասնյակ հազարավոր անձանց իրավունքներ վերականգնած, պրոֆեսիոնալ թիմով բազում նախադեպային վճիռներ արձանագրած, ՄԻԵԴ-ում իր հետքը թողած «Լեւ Գրուպ» ընկերությունը։
«Լեվ Գրուպ»-ի և «Իրավունք մեդիայի» համագործակցությունը քսան տարվա պատմություն ունի։ Այդ տարիների ընթացքում բազմիցս փորձ է կատարվել փակել «Իրավունք» թերթը, թերթի խմբագրի, լրագրողների նկատմամբ փորձ են կատարել հաշվեհարդար տեսնել, ընդհուպ, մահափորձ, հարյուրավոր հայցերով մտել են դատարան, որպեսզի ֆինանսական պահանջներով սնանկացնեն իրավունք մեդիային։ Մեդիայի համար ծանր այդ իրավիճակներում «Լեվ Գրուպ»-ի փաստաբանները ոչ միայն կանգնած են եղել իրավունքի կողքին, այլ հարուցված բոլոր վարույթներով կամ գործերը կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով, կամ դատարաններն արձանագրել են, որ «Իրավունքի» լրագրողներն իրենց լրագրողական իրավունքներն իրականացրել են օրենքի տառին համապատասխան։ Ավելին «Իրավունք» թերթի դատական ակտերի ուժով , ի նպաստ ողջ լրատվական դաշտի համար այս տարիների ընթացքում ձևավորվեցին լրագրողներիս համար բարենպաստ դատական նախադեպեր։
«Իրավունք Մեդիա» հոլդինգի ղեկավարությունը, «Իրավունքի» լրագրողներն ու ողջ անձնակազմի շնորհավորում է Լեվ Գրուպի ողջ թիմին։ Մաղթում ենք էլ ավելի մեծ հաջողություններ իրավական ոլորտում, վստահ ենք, որ «Լեվ Գրուպ»-ի հիմնադիր, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանի ջանքերով արդարադատությունը իսկապես կծառայի ի նպաստ ՀՀ քաղաքացու։
Լավագույն ցանկություններով «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրակազմ