Անդամավճարների պարտքը 2 տարվա ընթացքում չմարելու դեպքում ՀԱՊԿ խորհուրդը կարող է պարտապան երկրի նկատմամբ որոշում կայացնել, ընդհուպ միչև զրկել ձայնի իրավունքից. Զախարովա
ՄիջազգայինԻնչո՞ւ Ռուսաստանը պետք է մեկնաբանի ՀԱՊԿ անդամավճարների վճարման վերաբերյալ Հայաստանի մտադրությունները, հարցը պետք է ուղղել ՀՀ իշխանություններին, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ որոշում կարող է ընդունվել ՀՀ-ի մասով, եթե վերջինս հրաժարվի համապատասխան վճարումներից:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք «սա հենց այն չէ, ինչ ցանկանում են ՀՀ իշխանությունները, որոնք պաշտոնապես ՀԱՊԿ-ից դուրս չեն գալիս, բայց փաստացի ամեն ինչ անում են, որ երկիրը հեռացվի ՀԱՊԿ-ից»:
Զախարովան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի անդամավճարների վճարումը պարտադիր է կազմակերպության յուրաքանչյուր անդամի համար:
«ՀԱՊԿ բյուջեն ձևավորվում է անդամների մասնաբաժինային անդամավճարների հիման վրա... ՌԴ-ն ֆինանսավորում է ՀԱՊԿ բյուջերի ուղիղ կեսը, մյուս դաշնակիցները՝ հավասար 10-ական տոկոս: Գոյացած պարտքի մարման պարտավորությունը 2 տարվա ընթացքում չկատարելու դեպքում ՀԱՊԿ խորհուրդը կարող է պարտապան անդամ պետության նկատմամբ կայացնել որոշում, ընդհուպ միչև ձայնի իրավունքից զրկում... Հայաստանի ժամանակին սրան համաձայնել է: Ես չեմ լսել, որ նրանք սրան դեմ են: Վճարելու են, թե ոչ, այս հարցը պետք է ուղղել Երևանին: Այս կամ այն պատասխանը ստանալու դեպքում, կարելի է ճշտել՝ ինչու», - ասել է Զախարովան: