Սիրիայում իշխանության արագ փլուզումը վակուում է ստեղծում, մեծ հավանականություն կա, որ այն լրացնելու են ծայրահեղական ուժերը․Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացում
ՄիջազգայինՍիրիայում խորը փոփոխությունների ֆոնին Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Իրանցի միջազգայնագետ Խայալ Մուազինը մեկնաբանել է երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ կանխատեսելով հեռուն գնացող հետեւանքներ տարածաշրջանի համար․
-Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումը և արմատական խմբավորումների ակտիվացումը կարող են անկայունության կատալիզատոր դառնալ հսկայական տարածքում, այդ թվում՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Սիրիայում իշխանության արագ փլուզումը վակուում է ստեղծում, որը մեծ հավանականություն կա, որ լրացնելու են ծայրահեղական ուժերը։ Արդեն, տեղական աղբյուրների համաձայն, զինյալների ճամբարներ են կազմակերպվում արմատականների կողմից վերահսկվող տարածքներում, ծրագրվում են դիվերսիոն գործողություններ՝ ուղղված ոչ միայն հարևան երկրներին, այլև ավելի հեռավոր շրջաններին։
Պոտենցիալ խոցելի երկրների թվում Մուազինն անվանել է Իրանը, Իրաքը, Լիբանանը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի պետությունները․
-Մտավախություն ունեմ, որ ահաբեկչական խմբավորումները կարող են օգտվել շրջանների նկատմամբ վերահսկողության թուլացումից՝ ընդլայնելու իրենց ազդեցությունն ու ցանցային ենթակառուցվածքը։