ՔՊ-ն Գյումրիում կիրառել է պլան «Բ»-ն. Մանրամասներ
ՆերքաղաքականԵթե ի սկզբանե որոշված էր, որ ՔՊ-ն ամեն գնով պետք է քաղաքապետ դարձնի Աննա Հակոբյանի ազգակապին, հիմա իշխանության պլանների մեջ փոփոխություն է տեղի ունեցել, և նախնական սցենարը վերափոխվում է: Իսկ պլանները փոխվել են, որովհետև հասկացել են, որ ՔՊ-ն ոչ մի շանս չունի սեփական թեկնածուով պայքարել Գյումրիի քաղաքային իշխանության համար: Գյումրիում ՔՊ-ն այնքան ցածր վարկանիշ ունի, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցել է՝ անգամ վարչական ռեսուրսով ու թաղային հեղինակությունների բերած ձայներով ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ ունենալ չի կարող:
Որոշել են ձիով քայլ անել ու գյումրեցիներին ներկայանալ անկուսակցական թեկնածուով, նրան դարձնել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ ասելով, որ հենց ինքն էլ փրայմերիզի արդյունքներով առաջատարն է եղել, ու հետո հենց հարմար ժամանակը գա, կազմակերպել ընտրություններ և ունենալ ֆորմալ անկուսակցական, բայց իրականում ՔՊ-ի տակ աշխատող քաղաքապետ:
Այդ «Տրոյական ձին» գյումրեցիների համար, կլինի մինչև 2018թ. ակտիվ ՀՀԿ-ական, ապա Էդմոն Մարուքյանի ստեղծած «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ներկայումս անկուսակցական ներկայացող, այս պահին Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը: